Թուրքիայի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել Թուրքիայի կողմից անդրսահմանային ռազմական գործողություններ իրականացնելու լիազորություն տվող նախագիծը: Եթե նախկինում Սիրիայի և Իրաքի մասով ընդունվել էին առանձին նախագծեր, ապա այժմ դրանք միավորված են մեկ ամբողջականի մեջ: Այս նախագիծը Թուրքիայի զինված ուժերին լիազորում է իր սահմաններից դուրս` տվյալ պարագայում Սիրիայում և Իրաքում, իրականացնել ռազմական գործողություններ: Այս նոր նախագծով ի տարբերություն նախորդների` հնարավորություն է տրվում առաջին անգամ օտարերկրյա ռազմական ուժեր տեղակայել Թուրքիայի տարածքում: Խորհրդարանի հաստատմանն ուղարկված նախագծում որպես սպառնալիք ներկայացնող ահաբեկչական կառույցներ են նշված «Քրդստանի բանվորական կուսակցությունն» ու «Իսլամական պետությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել