ԱԺ ոչ իշխանական ուժերը «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ստորագրություններ էին հավաքել, որպեսզի գումարեն արտահերթ նիստ, սակայն գրեթե 60-ի հասնող պատգամավորներից միայն 37-ն էին ներկա:
Ավելի ստույգ՝ խորհրդարանում ոչ իշխանական պատգմավորների թիվը 58 է, ըստ այդմ հարց է առաջանում՝ ո՞ւր էին մյուս 21-ը:
Նրա՞նք էլ են հանրապետական՝ իրենց մտածողությամբ, արժեհամակարգով, բիզնեսը մանր առևտրականներից պաշտպանելու հետևողականությամբ, գործադիրի ցուցումները կուրորեն կատարելու հեզությամբ:
Հոկտեմբերի 10-ին է՞լ եք թռնելու, տղերք, որովհետև մեկդ բիզնես ունի, մյուսդ էս ինչ նախարարի ընկերն է, երրորդը պատարաստվում է դառնալ Սերժի թիկնապահի հարևանի խնամին:
Բա հետո, երբ ասում ենք՝ քաղաքական օրակարգը տեսանելի չէ, երեք ուժերի գործողությունները ներդաշնակ չեն, ինչ անուն ասես կպցնում եք, նեղանում եք, ասում եք՝ Սերժին ջրաղացին ջուր ենք լցնում:
Չէ, Սերժի ջրաղացին ջուր չեմ լցնում. ուղղակի ասում եմ՝ Սերժի իշխանության ու ձեր որակը նույնական է:
Ասում եմ՝ նրանք կնոպկա սեղմող են, դուք կնոպկից փախչող:
Ասում եմ՝ երկուսդ էլ Կրեմլի առաջ խոնարհվել եք, երկիր ինքնիշխանությունն աճուրդի եք դրել՝ մեկդ իշխանությունը պահելու, մյուսդ իշխանության գալու համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել