Ոչ իշխանակն ուժերի նախաձեռնությամբ (Քառյակ և ՕԵԿ) այսօր18:30-ին խորհրդարանում պետք է տեղի ունենար արտահերթ նիստ: Նախատեսվում էր քննարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Հայտարարված ժամին դահլիճ էր ներկայացել 37 պատգամավոր, ՀՀԿ-ականները բոյկոտել էին նիստը: Քվորումի բացակայության պատճառով արտահերթ նիստը չեղյալ համարվեց:

Նշենք, որ արտահերթ նիստ նշանակելու համար նախաձեռնող կողմը պետք է հավաքի 44 պատգամավորի ստորագրություն: Այս պարագայում, փաստորեն, նույնիս նախաձեռնության տակ բոլոր ստորագրողները չեն ներկայացել նիստին:

Ըստ Parliament.am կայքի պաշտոնական տվյալների, ԱԺ ԲՀԿ խմբակցությունն ունի 36 անդամ, ՀԱԿ խմբակցությունը` 7, ՕԵԿ խմբակցությունը` 5, Դաշնակցությունը` 5, «Ժառանգությունը»` 4 անդամ: Բոլորը միասին` 57 պատգամավոր: Այսինքն` արտահերթ նիստին մասնակցել են այն նախաձեռնող ոչ իշխանական խմբակցությունների 57 պատգամավորներից ընդամենը 37-ը:

Սա կարելի է պարզապես որակել որպես ոչ իշխանական խմբակցությունների կողմից անլուրջ վերաբերմունքի դրսևորում սեփական աշխատանքի, պարտականությունների, ինչպես նաև ՓՄՁ-ի շահերի նկատմամբ, որոնց պաշտպանության խնդիրը վերջին օրերին այդպես թմբկահարում է քառյակը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել