Րոպեներ առաջ կրկին ականատես եղանք, թե ինչպես է Ազգային Ժողովի մեծամասնությունը արհամարանքի մատնում հասարակական պահանջն արտահայտող արտահերթ նիստը: Մեր գործընկերների հետ միասին, ստորագրահավաք կազմակերպեցինք և Շրջանառության հարկի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծի քննարկման համար արտահերթ նիստ հրավիրվեց, սակայն այնտապալվեց ՀՀԿ –ի նիստը բոյկոտելու պատճառով:
Այսօրվա արտահերթը նպատակ էր հետապնդում օգնել և օժանդակել հազարավոր մեր հայրենակիցներին, ովքեր ստանում են չնչին եկամուտ, ովքեր այդ եկամուտից հարկեր են վճարում և ովքեր պատրաստ են հետագայում էլ վճարել պետական բյուջե, սակայն նրանք նոր օրենքով ստիպված կլինեն կանգնել անդունդի եզրին և զրկվել սեփական եկամուտից:
Ցավոք՝ խորհրդարանական մեծամասնությունը կրկին ապացուցեց, որ կանգնած չէ ժողովրդի կողքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել