Դելֆինները փրկեցին տղամարդուն, հսկայական սպիտակ շնաձկից

2007թ. օգոստոսի 28-ին Թոդ Էնդրիքս անունով մի տղամարդ սերֆինգով էր զբաղվում Կալիֆորնիայի Մոնտերեյ լողափում, երբ նրա վրա հարձակվեց հսկայական սպիտակ շնաձուկը։ Գիշատիչը Թոդին մի քանի լուրջ վնասվածքներ հասցրեց, և նա արնաքամ լինելով անօգնական շարժվում էր ջրում, ոչ մի հույս չունենալով որ կարող է ողջ մնալ։ Այդ ժամանակ նրան մոտեցավ դելֆինների մի խումբ, որոնք քշեցին շնաձկանը: Ակնհայտ էր, որ շնաձուկը միտք չունի իր զոհին ողջ թողելու, իսկ դելֆինները շրջապատեցին Թոդին և սկսեցին ուղեկցել նրան դեպի ափ։ Տղամարդուն անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց։

 

Նապաստակը փրկեց տղամարդուն դիաբետիկ կոմայից

Սայմոն Ստեգլը գտնվում էր իր տանը Քեմբրիդշիրում (Անգլիա), երբ ընկավ հիպոգլիկեմիկ կոմայի մեջ։ Տղամարդը կորցրեց գիտակցությունը բազմոցի վրա, իսկ նրա կինը՝ Վիկտորիան դրան նշանակություն չտվեց, կարծելով, որ նա որոշել է մի քիչ հանգստանալ ծանր աշխատանքային օրվանից հետո։ Սայմոնը պարկած էր և չէր շարժում, իրոք այնպիսի տպավորություն էր, որ նա քնած է։ Մինչդեռ տնային նապաստակը՝ Դորին ինչ որ կասկածելի բան նկատեց։ Նա բարձրացավ Սայմոնի վրա և սկսեց եղունկներով ծալել, ճանկռել, փորձելով գիտակցության բերել։ Նկատելով նապաստակի նման տարօրինակ վարքը, Վիկտորիան զգաց որ ամուսնու հետ մի բան այն չէ, և շտապ օգնություն կանչեց։ Դորիին իր հերոսական արարքի համար պարգևատրեցին Տնային կենդանիների պահպանության ասոցիացիայի անդամության վկայականով։ 

 

Ձին փրկեց կնոջը կատաղած կովից

Երբ շոտլանդացի ֆերմեր Ֆիոնա Բոյդը փրձեց հոտից հետ մնացած հորթին օգնել, որ հասնի իր ծնողներին, հանկարծակի հայտնվեց կես տոննա կշռող նրա կատաղած մայրը և հարձակվեց կնոջ վրա, տապալելեց նրան գետնին և մի քանի անգամ պոզերով հարվածեց։ Ֆիոնան սկսեց լաց լինել և օգնություն կանչել։ Նրա ձայները լսեց Կերի անունով ձին, հաշված վայրկյանների ընթացքում հայտնվեց իր տիրուհու կողքին և սկսեց պաշտպանել նրան։ Կերին սկսեց հետևի ոտքերով հարվածել կովին, այդ ժամանակ ՖԻոնան հասցրեց փախչել անվտանգ վայր։ Բարեբախտաբար նա աննշան վնասվածքներ էր ստացել։

 

Շունը փրկեց տիրուհուն խեղդվելուց, օգտագործելով Հեյմլիխի հնարքը

Ռայզինգ Սան (Մերիլենդ նահանգ) քաղաքի բնակչուհի, 45 ամյա Դեբբի Պարկհեստը ուրբաթ օրով տանը միայնակ էր և ընթրիքի ժամանակ խնձորը թռավ նրա շնչափողը։ Կինը սկսեց խեղդվել, շուրջւ ոչ ոք չկար, բացի իր շնից՝ ոսկեգույն ռոտրիվերից, Թոբի անունով, որը միանգամից թռավ տեղից, տապալեց տիրուհուն գետնին և սկսեց թաթերով սեղմել կնոջ կուրծքը, կատարելով Հեյմլիխի մեթոդի շան տարբերակը։ «Բժիշկն ասաց, որ եթե չլիներ Թոբին ես ողջ չէի լինի» ասում է Դեբբի Պարկհեստը։ Թե որտեղից էր շունը սովորել Հեյմլիխի հնարքը մնաց առեղծված, բայց դա արդեն կարևոր չէ, չէ որ նա փրկեց իր տիրուհու կյանքը։


Գորիլան փրկեց 3 ամյա տղային

1996թ-ին Բրուկլինդի գազանանոցում (Իլինոյից նահանգ) դժվար պատահար տեղի ունեցավ. երեքամյա տղան ցանկապատի վրայով ընկավ 5 մետրանոց բարձրությունից կենդանիների վանդակի մոտ, որտեղ ապրում էր Բինտի Ջուա անունով գորիլան։ Գլխով ուժեղ հարվածից հետո նա կորցրեց գիտակցությունը և այդպես պարկած էր ցանկապատված տարածքում։ Երեխայի ծնողները և այգու այցելուները սարսափով սպասում էին գորիլայի արձագանքին, ում հանգիստը անսպասելի խաթարվել էր։ Չնայած բոլոր անհանգստություններին, Բրիտնի Ջուան հանգիստ մոտեցավ երեխային, զգուշորեն բարձրացրեց երեխային և ուշադիր սկսեց զննել գլխի վերքը։ Քիչ հետո հայտնվեցին գազանանոցի աշխատողները և առանց ինչ-որ դժվարության գորիլան հանձնեց նրանց երեխային և ցուցաբերեցին անհրաժեշտ բժշկական օգնություն։


Խոզը փրկեց իր տիրոջը սրտի կաթվածից

70 կիլոգրամ կշռող Լուլու անունով խոզը բառացիորեն փրկեց իր տիրոջ՝ Ջո Էննի կյանքը, երբ նրա մոտ սրտի նոպա եղավ։ Լուլուն տեսնելով որ կինը վատ վիճակում է, դուրց ցատկեց ցանկապատից, որտեղ գտնվում էր այդ ժամանակ, և վազեց փողոց։ Նա պարկեց փողոցի մեջտեղում, հույս ունենալով, որ ինչ-որ մեկը կկանգնի և կօգնի Ջոին։ Մեկ ժամ անցավ։ Ամբողջ ընթացքում սարսափահար կենդանին վազում էր փողոցով, գալիս էր հետ տիրուհու մոտ, որպեսզի համոզվի որ նա դեռ ողջ է։ Վերջապես մի մեքենա կանգնեց, վարորդը գնաց խոզի հետևից և տեսնելով թե ինչ է եղել շտապ օգնություն կանչեց։ Ջո Էննին տարան հիվանդանոց։ Խիզախություն դրսևորելու և նվիրվածության համար խոզուկը ստացավ իր սիրելի քաղցրավեինքը՝ ժելեյով բլիթ։


Թութակը փրկեց 2-ամյա աղջկան

Շատ մարդիկ չեն սիրում թութակներին, որովհետև նրանք գոռում են բարձր և նյարդայնացնող, բայց երբեմն այդ գոռոցները կարող են մարդկանց կյանք փրկել։ Երբ Վիլլի Կվակեր անունով թութակը նկատեց, որ երկու ամյա Հաննա Կուսկը խեղդվում է սնունդից, իսկույն սկսեց թափահարել թևերը և գոռալ կոկորդը պատռելով։  «Մամա-մամա երեխան»։ Երեխայի մայրը՝ Մեգան Հովարդը և դայակը այդ ժամանակ լոգարանում էին։ Լսելով թութակի սարսափահար ձայները նրանք շտապեցին խոհանոց, որտեղ էլ օգնություն ցուցաբերեցին Հաննաին։ Վիլլի Կվակերը դարձավ իրենց շրջանի հերոսը, «Կարմիր խաչից» ստանալով պարգևներ կյանք փրկելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել