Красивая девушка знакомится с мужчинами в интернете, а перед встречей её гримируют под толстую женщину

Դուք հավանաբար բազմիցս նկատել եք, որ մարդիկ սոցկայքերի իրենց էջերում շատ ավելի լավ տեսք ունեն, քան իրական կյանքում։ Հենց դրա վրա էլ հիմնված է հետևյալ սոցիալական էքսպերիմենտը, որի շրջանակներում գեղեցիկ աղջիկը ծանոթության կայքերում ծանոթացել է տարբեր տղաների հետ։ Այդ կայքերում նա իր իսկական լուսանկարներն էր տեղադրել («իսկական» ասելով՝ նկատի ունենք առանց «Photoshop»-ի)։ Նա կայքերի միջոցով ժամադրվում էր տղաների հետ, սակայն հանդիպումից առաջ նրան այնպիսի գրիմ էին անում, որ նա սարսափելի ու գեր կնոջ տեսք էր ստանում։ Եթե ցանկանում եք տեսնել, թե ինչպես էին տղաները ցնցվում աղջկա տեսքից, ապա շարունակեք ընթերցել։ Հոդվածի վերջում Դուք նույպիսի փորձարկման ականատեսը կլինեք, սակայն այս անգամ արդեն գլխավոր դերում հանդես կգա տղան։

Բոլոր տղաները շատ զարմացան, երբ տեսան իրենց առջև նույն աղջկան, սակայն մի քանի անգամ ավելի գիրացած վիճակում։ Երբ աղջկան հարցրին, թե կայքի լուսանկարները երբ են նկարվել, նա պատասխանեց, որ դրանք մոտավորապես կես տարի առաջվա լուսանկարներ են։

Ժամադրությունների ժամանակ ասված ամենատիպիկ արտահայտություններն են.

Աղջիկ – Դու 99%-ով նման ես լուսանկարներիդ։

Տղա – Չեմ կարող նույնն ասել։  

Դու բոլորովին տարբեր տեսք ունես լուսանկարներում ու իրական կյանքում։

Աղջիկ – Գիտե՞ս, դու առաջին մարդն ես, ով ինձ նման բան է ասում։  

Արդյունքում մի տղայից բացի բոլորը ցրվեցին, և միայն այդ մեկ տղան կարողացավ իմանալ ողջ ճշմարտությունը։

Միևնույն էքսպերիմենտը, միայն թե այստեղ արդեն տղան է գլխավոր դերում։

Տղան ևս ասաց, որ իր պրոֆիլի լուսանկարը նկարվել է վաղուց՝ մոտ 2-3 տարի առաջ։ Տղայի մոտ ամեն ինչ շատ ավելի հաջող անցավ, քան աղջկա մոտ. նա անգամ կարողացավ երկրորդ անգամ հանդիպել աղջիկներից մի քանիսին։ Այս էքսպերիմենտը ևս մեկ անգամ հաստատում է այն տեսակետը, որ տղամարդիկ աչքերով են սիրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել