6  Քրիստիան Դիոր


1905թ․-ի հունվարին ծնված ֆրանսիացի դիզայները առավել հայտնի է իր ստեղծած «Նյու Լուք» ստվերանկարներով։ Առաջին անգամ իր կոստյումներն ու զգեստերը ներկայացվելով 1947թ․-ին՝ դրանք հեղափոխեցին կանանց հագնվելու ոճը Երկրորդ աշխարհամարտից հետո։ Այսօր լեգենդար դիզայների թողած ժառանգությունը շարունակում է տաղանդավոր դիզայներ Ջոն Գալիանոն, ով գերազանց կարողանում է ամուր պահել Dior ապրանքանիշի դիրքերը համաշխարհային նորաձևության մեջ։

 5  Ռալֆ Լոուրեն


Ռալֆ Լոուրենը 7․5 միլիարդ դոլար կարողություն ունի և այդ ամենը նորաձության իր նուրբ ճաշակի շնորհիվ:
1970թ․-ին Polo ապրանքանիշի առաջին լոգոն հայտնվեց տղամարդկանց դասական նորաձևոության ոճով ստեղծված կանացի հագուստի վրա։ Երկու տարի անց Polo ապրանքանիշը հայտնվեց հանրահայտ կարճաթև շապիկների վրա ու դրանք սկսեցին դասական համարվել։ Այս շապիկները սկսեցին տեղ գտնել բոլոր տղամարդկանց զգեստապահարաններում։ 
Լոուրենը մյուս կողմից բացառիկ դասական մեքենաների իր հավաքածուն էր շարունակում մեծացնել, որն այսօր կարելի է գտնել Բոսթոնի արվեստի թանգարհանում։

 4  Դոնաթելա Վերսաչե


Դոնաթելան Ջիաննի Վերսաչեի քույրն է, ով հասցրել է ապացուցել, որ չի զիջում եղբորը իր տաղանդով։ 1997թ․-ին եղբոր սպանությունից հետո Դոնաթելան հանձն է առնում շարունակելու եղբոր գործն ու Versace ապրանքանիշը նոր բարձունքների հասցնում։ Նորաձևության այս ապանքանիշն են նախընտրում բազմաթիվ համաշխարհային աստղեր այդ թվում Ջենիֆեր Լոպեսը և Մադոննան։

 3  Կալվին Քլեյն


Քլեյնը ծնվել է 1942թ․-ին Նյու Յորքում, նա նաև հայտնի է իր խարիզմյով ու գեղեցիկ արտաքինով։ Տասնամյակների ընթացքում նրա սեռական կողմնորոշման մասին բամբասանքներն ավելի են բորբոքում այս դիզայների անվան շուրջ տիրող առեղծվածները։

 2  Ջորջիո Արմանի


Աշխարհահռչակ իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին առավել հայնի է տղամարդկանց համար ստեղծած հագուստի իր նորաձևությամբ։ Նորաձևության իր տունը Արմանին հիմնադրեց 1975թ․-ին ու արդեն 2001թ․-ին համարվում էր իտալացի ամենահաջողակ դիզայներն աշխարհում, ով տարեկան 1.6 միլիարդ գումար է աշխատում և ում անձնական կարողությունը 2012թ․-ի դրությամբ 7 միլիարդի էր հասնում։ Արմանին իսկական կենդանի լեգենդ է համարվում նորաձևության աշխարհում։

 1  Կոկո Շանել


Գաբրիել «Կոկո» Բոնյոր Շանելը ֆրանսիացի հրաշալի դիզայներ է, ով ստեղծել է Chanel ապրանքանիշը։ Նրա մոդերնիստական, պրակտիկ ու պարզ դիզայնը հեղափոխեց 20-րդ դարի նորաձևությունը։ Նա նորաձևության միակ դիզայներն է, ում անունը ներառվել է Time ամսագրի «Դարի ամենակարևոր մարդիկ» խորագրի 100 ամենաազդեցիկ մարդկանց անունների ցանկում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել