Այն որ բովանդակային ու արժեքային ընդհանրություններ չկան ՀԱԿ-ում ու ԲՀԿ-ում, ակնհայտ է բոլորին: Հարցը կարելի դիտարկել զուտ նեղ կուսակցական շահերի հարթության վրա: Քաղաքականության մեջ նորմալ պրակտիկա է, երբ կազմակերպությունները միավորվում են քաղաքական շահերի շուրջ:

Ավաղ, այս դեպքում գործ ունենք արհեստական. ասել է թե` ֆոն ապահովող երևույթի հետ: Ընթացիկ քաղաքական օրակարգ ապահովող թեմաների շուրջ գուցե նրանք հնարավորություն ստանան համագործակցելու, բայց առավել կարևոր ու վճռական որոշումներ կայացնելու հարցում արդեն ակնհայտ է դառնում նրանց միջև եղած տարբերությունները:

ԲՀԿ-ի ներսում 20% էլ չի կազմում այն հատվածը, ով ցանկություն ու քաջություն կարող է ունենալ դուրս գալու իշխանության դեմ: Նույնիսկ եթե մի պահ հավատանք հեքիաթների ու պատկերացնենք, որ ԲՀԿ-ն մի օր ընդդիմություն կդառնա, ապա կարճ ժամանակում վերջինիս ազդեցիկ հատվածը քաղաքական արտագաղթի կդիմի` կառույցում թողնելով ֆոն ապահովող որոշ գործիչների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել