ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կմասնակցի Բելառուսի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 3-րդ համագումարին, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների կրթության և գիտության նախարարների կոմիտեի հերթական նիստին:

Նախատեսված է նաև նախարարների հանդիպում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոի հետ: ԱՊՀ մասնակից պետությունների ԿԳ նախարարները, ի թիվս այլ հարցերի, քննարկելու են մանկավարժական համալսարանների ռեկտորների խորհրդի ստեղծման հարցը:

Նախատեսվում է նաև կլոր սեղան-քննարկում ԱՊՀ անդամ պետությունների զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել