Քաղաքակիրթ աշխարհում հարյուրից մեկն է արագ հարստանում ու դառնում մեծահարուստ ու առավել ևս օլիգարխ։ Որպես կանոն, այնտեղ մեծահարուստները արդեն վաղուց կայացած դինաստիկ հարուստ ընտանիքների զավակներ են, ովքեր սերնդից-սերունդ ստանում են իրենց նախնիներից եկած կապիտալը՝ բազմապատկում, պահպանում, կամ էլ ծախսում այն։ Ու որպեսզի անեն դա, նրանք անցնում են համապատասխան կյանք՝ կրթություն, միջավայր, շրջապատ։

Քանի որ Հայաստանը հեռու է քաղաքակիրթ լինելուց, հատկապես բիզնեսի առումով, ապա զարամանլի չէ, որ մեր մեծահարուստներն ու տնտեսական մթնոլորտ ձևավորողները իրենց մեծամասամբ՝ ներքուստ անլվա գեղցիներ են, ում վրա հարստությունը բառիս փուն իմաստով ընկել ա ու իրենք չունեն ո՛չ կուլտուրա այն տնօրինելու, ո՛չ էլ բավարար գիտելիքներ ու երկարաժամկետ ռազմավարական ընկալում՝ այն պահպանելու համար։

Դրա համար էլ, հատկապես հիմա, երբ մենք մոտ ենք վերջնականապես սպառելուն այն ամենը, ինչ մնացել էր Սովետից, մեր անվլաները անցել են ժողովրդի վերջի շապիկը պոկելուն ու տարբեր անասուն օրենքներով ճզմում են փոքր ու միջին բիզնեսը, մենաշնորհերով խեխղդում են նոր առաջացողները ու հա ուտում-ուտում-ուտում են...

Ուտում են, իսկ հետևանքները չեն հասկանում։ Չեն հասկանում, որ եթե դու էսօր չես թողնում, որ սովորական մարդը իր 100 դրամը դարձնի 200 դրամ, այլ ուզում ես հրատա խլել էդ 100 դրամից 30 դրամը, ապա դու կոտոշավոր ապուշ ես, որովհետև վաղը ինքը չի կարողանալու քեզնից գնի այն ու այնքան, ինչ ու ինչքան կգներ, եթե դու թույլ տայիր, որ ինքը իր 100-ը՝ 200 սարքեր։ Դե անլվա գեղցի եք, որտեղից հասկանաք դա, այն էլ, երբ ագահությունից կուրացրել եք։

Չեք հասկանում նաև այն, որ հարստահարելով բնակչությունը, դուք անխուսափելիորեն կհասնեք մի փուլի, որի ժամանակ գուցե հնարավոր լինի կասեցնել աղքատների սոված բունտերը, բայց դուք կզրկվեք եկամուտներից ու կսկսեք ուտել ձեր իսկ կապիտալը, որովհետև թարմ դրամական հոսքերը ավելի քիչ կլինեն, քն ձեր ծախսերը ու դուք վաղ թե ուշ կամ կսննկանաք, կամ կկլանվեք ուրիշ ավելի մեծ անլվա գեղցու կողմից, կամ էլ կթողեք ու ռադներդ կքաշեք այստեղից... եթե իհարկե հասցնեք անել դա...

Կից նյութն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել