Սուտ, կեղծիք, զրպարտություն, նենգություն , ատելություն: Ամեն օր եւ ամեն ժամ: Համարյա բոլոր երկրների եւ ժողովուրդների հասցեին: Իսկապես գեբելսյան նացիստական քարոզչությունը մանկական թոթովանք է այսօրվա պուտինյան ռուսական նացիստական քարոզչության օր ու գիշեր հեղեղի նման թափվող նողկալի վայրահաչությունների դիմաց: Իհարկե ռուսների այսօրվա <գործնական> թշամիները արտաքին աշխարհում առաջնահերթորեն իր հարեւաններն են, նրանք՝ որոնք չեն ուզում են ռուս-սլավոնական եւ ռուս-թյուրքական միացյալ <ռուսական աշխարհի> մաս կազմել: Այսօրվա աշխարհի անվտանգության գլխավոր սպառնալիքը իր հարեւաններին ահաբեկող եւ շանտաժի ենթարկող, կատարելապես տեռորիստական պետություն դարձած Ռուսաստանն է, որի միջազգային ոչ ադեկվատ վարքագիծն արդեն անհնար է սքողել դիվանագիտական հանդուրժողականությամբ՝ սրամտություններով, ծամածռություններով եւ սեթեւեթանքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել