Երեկ հայտնի դարձավ, որ Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշը սրիկայաբար աշխատանքից ազատել է, իսկ ավելի ճիշտ՝ միակողմանիորեն խզել է պայմանագրերը այն վաճառողների հետ, ովքեր մասնակցել էին կառավարության դիմաց անցկացվող ցույցին։

Սա արդեն չգիտեմ էլ ինչպես որակեմ։ Սեղանները կոտերլն ու դուրս շպրտելը մարդու իրավունքների խախտում էր, իսկ սա արդեն ոչ միայն մարդու իրավունքների խախտում, այլ աշխատանքային օրենսգրքի խախտում ու քաղաքական ռեպրեսսիա ու եթե իշխանությունները աչք են փակելու սրա վրա, ապա այդ վաճառականները պետք է չհանձնվեն ու դիմեն դատարաններ ու եթե պարտվեն հայաստանում, թող դիմեն մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ես դեմ չեմ, որ ՀՀ հարկատուների փողերը գոնե մի անգամ եհովայի վկաների փոխարեն գնա սովորական հայ մարդկանց ում հետ պետությունն իրավմամբ անարդար է վարվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել