12 տարի առաջ լուսանկարչուհի Robin Schwartz-ը փորձում էր հավասարաչափ խնամք ցուցաբերել իր 3-ամյա դստերն ու քաղցկեղով տառապող մորը։ Մոր մահվանից հետո արվեստագետը ծանր ապրումներ ունեցավ.

Ես այլևս դուստր չէի, սակայն պետք է պատասխանատու մայր լինեյի Ամելիայի համար։ Իմ մահկանացու լինելու և փոքրիկ աղջիկ ունենալու փաստը ինձ մտածելու տեղիք տվեց:

Ինչևէ այս բոլոր ապրումները Շվարցին ոգեշնչեցին լուսանկարչության միջոցով դստեր հետ յուրահատուկ կապ ստեղծել։ Արդեն 12 տարի աշխատելով դստեր հետ՝ Շվարցը լուսանկարում է նրան տարբեր կենդանիների հետ։ Ստացված աշխատանքները տպագրվել են մեկ գրքի մեջ, որը խորագրվել է «Ամելիան ու կենդանիները» ։

Ես այնքան ուրախ եմ այս նախագծի համար, այն ժամանակի համար, որ իմ աղջկա հետ եմ անցկացրել ու այն բանի համար, թե ինչպես է դա մեզ կապել։

Գիրքը վաճառքի կհանվի հոկտեմբերի 31-ից։

Photographer Robin Schwartz | On tumblrPhotographer Robin Schwartz | On tumblrPhotographer Robin Schwartz | On tumblrPhotographer Robin Schwartz | On tumblr

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել