Դեմքի պեպեններ, սպիտակ ճարպեր, կորյակներ, բշտիկներ. Aroxj.am-ին ուղղված հարցերին պատասխանում է մաշկաբան-կոսմետոլոգ Նորա ՕհանյանըAroxj.am-ը գրում է․

Aroxj.am-ի ընթերցողների Հարց Բժշկին խորագրով ուղղված հարցերին պատասխանում է գինեկոլոգ մաշկաբան-կոսմետոլոգ Նորա Օհանյանը:

<Նարինե  Հարց   Բարև ՁեզՄաշկիս վրա առաջանում են այսպես ասածավելորդմսերԱսեք խնդրում եմ կա միջոցորը կկարողանա անցկացնել դաՆախապեսշնորհակալություն:

Մաշկաբան-կոսմետոլոգ Նորա Օհանյան - Բարև ձեզ Նարինե: Կարծում եմ խոսքը գնում է պապիլոմաների մասին: Դա վիրուսային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկի վրա նման գոյացություններով: Մաշկաբան-կոսմետոլոգը կկարողանա ձեզ օգնել, լուծումները տարբեր են, որոնց թվում է՝ պապիլոմայի կոագուլյացիան կամ կրիոդեստրուկցիան:

Լիանա/ Հարց  Ինչպես ազատվեմ բշտիկներից:

Մաշկաբան-կոսմետոլոգ Նորա Օհանյան - Հարկավոր է մաշկաբան-կոսմետոլոգի կոնսուլտացիա,որպեսզի հասկանալի լինի թե ինչ բշտիկների մասին է խոսքը:

Սիրուն / Հարց - Բարև ձեզհարցս էսպիսին է, 2  տարի առաջ մաշկիս վրա դուրս տվեց գնացի մաշկաբանի մոտ անալիզ տվեցիասեց վարդագույն լիշայ էվերջերս նորից կրկնվեց  գնացի մաշկաբանի մոտ ուղղակի նայեց և ասեց ալերգիկ դերմատիտ է.դրանք նման են իրար որ հնարավոր չլինի տարբերելև ինչպես կարելի է պարզել դա ինչ հիվանդություն է

Մաշկաբան-կոսմետոլոգ Նորա Օհանյան -  Բարի օր: Դերմատոլոգիայում ճշգրիտ դիագնոզ դնելը այդքան էլ հեշտ չէ, և սխալներ հնարավոր են, քանի որ շատ հիվանդություններ կլինիկապես իրար նման են: Բոլոր դեպքերում ճշգրիտ անամնեզ հավաքելու և հիվանդին ուշադիր զննելու դեպքում խնդիր չպետք է առաջանա: Դիմեք ևս մեկ անգամ դերմատոլոգի, քանի որ 2 դեպքում էլ հիվանդությունը բուժելի է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել