Ինչ է սրտի առիթմիան, ինչու է առաջնում և 1 րոպեյում քանի անգամ պետք է զարկի առողջ սիրտըAroxj.am-ը գրում է․

Պատահում է, որ սիրտը ավելի դանդաղ է բաբախում, կամ ընդհակառակը չափից ավելի արագ և ուժեղ: Կարող է պատահել, որ սրտի զարկերի պարբերականությունը լինի անհամաչափ: Բժշկության մեջ սա կոչվում է սրտի առիթմիա: Այն բավական տարածված երևույթ է՝ նաև հայերի շրջանում: Տարբեր մասնագետների գնահատմամբ, Հայաստանում սրտի առիթմիայով տառապում է գրեթե ամեն երկրորդը: Սրտի առիթմիան առաջանում է սրտանոթային համակարգի ու սրտի կրճատումները ապահովող մեխանիզմների թերացումների արդյունքում:  Այսպիսի նախանշանները հաճախ նաև այսպես կոչված սրտի արգելափակման հիվանդություններ են գուժում:

Համաձայն համաշխարհային վիճակագրության սրտի առիթմիան կամ սրտի աշխատանքի արգելափակումը դառնում են մահվան պատճառ 10-15 տոկոս սրտի հիվանդություն ունեցողների մոտ: Հենց այդ պատճառով բժշկությունը առանձնացրել է սրտի առիթմիայի բաժանմունք, որը զբաղվում էհենց այսպիսի խախտումների ախտորոշմամբ, հետազոտմամբ ու բուժմամբ:

Որոնք են սրտի առիթմիայի կամ արգելափակման պատճառները

Առողջ մարդու մոտ սրտի առիթմիան կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներով՝ ուժեղ սթրես կամ գերպոռթկուն բնավորություն, ճարպոտ մթերքներ, նեղ հագուստ, ալկոհոլի, սուրճի օգտագործում,  մի շարք դեղամիջոցներ: Ռիսկային խմբում են նաև այն մարդիկ, ովքեր ունեն շաքարային դիաբետ, համադրված ճարպակալման հետ կամ բարձր զարկերակային ճնշում: Սրտանոթային համակարգի կամ դրա որևէ հատվածի անառողջ վիճակը նույնպես առիթիմիայի պատճառ է դառնում, մասնավորապես հետևյալ դեպքերում՝

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել