Հիշում եմ, երբ տեղի ունեցավ Մայդանի սպանդը ու մի օրվա մեջ մոտ 100 հոգի սպանվեց՝ անհայտ հանգամանքներում, հայկական համացանցը եռ էր գալիս։ Մեր Արևմտամետների ցասումով լի գրառումները իրար էին հաջորդում գնդացիրի կրակահերթի արագությամբ։ Հասել էր նրան, որ անգամ մեկումեջ ուկրաիներեն լեզվով էին գրում...

Անցել է ավելի քան կես տարի այդ օրվանից։ Օրերս, Ուկրաինայում կնքված զինադադարի պայմանների համաձայն, որոշակի տարածքներ են հանձնվել ապստամբներին ու կոնկրետ Ազգային Գվարդիայի «Այդար» գումարտակի վերահսկողթյան տակ գտնվող տարածքներում հայտնաբերվել են եղբայրական գերեզմաններ, որտեղ տասնյակ սպանված ապստամբների ու որա ամենասարսափելին է՝ խաղաղ բնակիչների մարմիններ են հայտնաբերվել։ Լսեցի, որ անգամ 8-րդ ամսում գտնվող գնդակահարված հղի կնոջ մնացորդներ են գտել... ու կասկածից վեր է, որ դա արել են ազգայի գվարդիականները, որոնք իրենց մեծամասամբ Մայդանի սոտնյաների մարտիկներից են ձևվավորվել...

Ինձ սարսափեցնում է այն լռությունը, որին ականատես եմ հիմա լինում։ Այսինքն հիրավի ֆաշիստական այս հանցագործությունը, որն անկասկած իրականացվել է «պրոուգրաինական» գվարդիայի կողմից, ոչ մի արձագանք չի գտնում այն հատվածի մոտ, ով դեռ ամիսներ առաջ իրեն ճղում էր ու կոչ էր անում պատժել մարդկային կյանքեր խլելու մեջ բոլոր մեղավորներին։ Ի՞նչ է ստացվում, փաստորեն մեր ռուսամետները իրավացի են ու Հայաստանում էլ ոչ միայն 5-րդ շարասյուն ունենք՝ ի դեմս մեր արևմտամետ ակտիվիստների, այլև նացիստներին պաշտպանող 5-րդ շարասյուն, որոնց համար լրիվ հանդուրժելի է հղի կանանց սապանություն, ռազմագերիների սպանությունը, կողոպուտն ու թալանը։ Ու այսքանից հետո ինչպե՞ս չհավատաս, որ մերոնք, համենայն դեպս իրենց մեծ մասով ևս ծախու ու օտարի շահերը սպասարկող շերտ են իրենցից ներկայացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել