-Էդգար, Պատմիր մի փոքր քո մասին 

-Ծնվել եմ 1990. թվականի օգոստոսի 20-ին՝ Անկախության հռչակագրից օրեր առաջ:Ապա ընդունվել ու ավարտել եմ Երևանի թիվ 160 դպրոցը, որտեղ և անցավ իմ մանկությունը: Դպրոցի 10 տարին աննկատ անցան, իսկ համալսարանի 4 տարին գրեթե չնկատեցի ու 2011 թվականի մայիսի 25 ին պաշտպանեցի դիպլոմայինս ԵԿՏԱ-ի 5-րդ հարկում: Ստացա իրավագետի որակավորում: Հիմա սովորում եմ ԳԱԱ-ի քաղաքագիտության ֆակուլտետի հեռակա բաժնում: Ամուսնացած չեմ, չեմ ծխում, չեմ խմում, վատ սովորություններից միայն արևածաղիկ եմ  ՛՛չրթում՛՛:

-Մանկությանդ ամենավառ հիշողությունը

-Մանկությանս ամենվառ հշողություններից կառանձնացնեմ 2-ը
1.Երեք տարեկանում առաջին անգամ ինքնաթիռ բարձրացա ու ինձ համար դա երևի թե ամենավառ տպավորությունը կմնա ամբողջ կյանքում: Երեք տարեկան էի ու մնացած երեխաների նման միշտ նայում էի ամպերին, որոնք վերևում էին ու տարատեսակ հարցեր էի տալիս, իսկ այդ պահին ես ամպերից վեր է ու հարց տալու կարողությունս կորցրել էի: Մեկ ժամ ու կես տևած թռիչքի ընթացքում անընդհատ նայել եմ ամպերին:
2.1995 թվականին տեղի ունեցավ տասնամյակի ամենաաղմկահարույց ու ամենամութ սպանությունը: Իր բնակարանի մուտքի մոտ սպանվեց Վլադ Լիստևը:Ես իհարկե ոչինչ չէի հասկանում, բայց այդ լուրը լսելուց հետո այն վառ մնաց իմ հիշողության մեջ, որովհետև Վլադ Լիստևը նման էր մորաքրոջս ամուսնուն, որին ես հարգում ու սիրում եմ և ի վերջո չկար նա ում ես սովոր էի տեսնել ՛՛поле чудес՛՛ հաղորդման շրջանակներում: Երևի , թե դա չլիներ իմ մանկության տպավորիչ հատվածներից մեկը, եթե ես այդ ժամանակ ապրեի Հայաստանում, բայց բախտի քմահաճույքով ծնողներս Երևանում էին , իսկ ես ՌԴ-ում:

-Երբ գրանցվեցիր Ֆեյսբուքում, ինչ նպատակով:

-2011 թվականին: Հստակ նպատակ չկար զոււտ ժամանց էր, որը հետագայում ինձ ծանոթացրեց լավ մարդկանց հետ: Յուրաքանչյուր բան, ինչպես նաև Ֆեյսբուքը ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է շահել ոչ թե տուժել:

 -Այլ սոցիալական հարթակներում կա՞ս:

-Այո, Թվիթեր, Վկոնտակտե ու օդնոկլասսնիկի, որը իմ առաջին սոցցանցն է եղել որտեղ գրանցվել եմ:

-Ում հետ ես հաճույքով շփվում Ֆեյսբուքում:

-Շփվում եմ տարատեսակ մարդկանց հետ ու միշտ հաճելի է շփվել նրա հետ ումից բան ունես սովորելու, իսկ այդպիսի մարդիկ շատ են:

-Քեզ գլոմուրային համարո՞ւմ ես:

-Ես ինձ համարում եմ մարդ ով ետ չի մնում աշխարհից: Անկեղծ լինեմ գլամուր մարդ ասվածը այդպես էլ չհասկացա որն է:

-Ճի՞շտ են ասում, որ իրականում Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցության մոլի հետևորդ ես:

-Ճիշտ են ասում:Դ Բայց ոչ թե նրա կուսակցության, այլ Հայտնի ՛՛Շոգեքարշ՛՛ հաղորդման ՛՛երկրպագուն՛՛ էի: Երբ կար ԱԼՄ-ն ես Comedy Club չէի նայում:Ճ

-Եթե ավելի լուրջ, որ կուսակցության գաղափարներն ես կիսում, որևէ ուժի հարո՞ւմ ես:

-Յուրաքանչյուր կուսակցություն ինչ-որ դրական բան ու դրական գաղափարախոսության մի կետ ունի, որը ինձ համար ընդունելի է, սակայն ինչպես ասում են մի քանի երնեկ մի տեղ չի լինում, այդ իսկ պատճառով ոչ մի կուսակցության չեմ հարում ու դեռ հարում եմ ինքս ինձ:

-Ի՞նչ կապ ունես Երկրապահ կամավորական միության հետ:

-Երկարպահ կամավերականների Երիտասարդական կառույցում ունեմ բազմաթիվ ընկերներ, իսկ այսպես ասած ի պաշտոնե Կենտրոն Համայնքի Երիտասարդ Երկրապահ Կամավորականների փոխնախագահն եմ:

-Ֆեյսբուք մտնելուց հետո ո՞ր կայքն ես առաջինը բացում:

-Յութուբը, որպեսզի Ֆեյսբուքյան շրջագայությանս ժամանակ ինձ հաճելի երգեր ուղեկցեն:

-Քեզ համարո՞ւմ ես ակտիվ ֆեյսբուքցի։ Օրական քանի՞ ժամ ես այստեղ ծախսում։

-Այս հարցին , եթե պատասխանեմ ոչ,շատերը կզարմանան, բայց իրականում ակտիվ չեմ,ուղղակի հետևում եմ ՖԲ-ում կատարվող իրավիճակներին ու եթե գտնում եմ պետք է արձագանքել արձագանքում եմ: Օրվա մեջ 24 ժամ կարող է ակտիվ լինեմ ընկերներիս համար, բայց իրականում հեռախոսս է այդպես ցույց տալիս:

 - Ֆեյսբուքի օրվա ամփոփում խորագիրդ քեզ մեծ ճանաչում բերեց։ Երբ և ինչո՞ւ սկսեցիր այն։

-Ինչպես նշեցի՝ խելացի մարդիկ իմ շրջապատում շատ են ու այդպիսի մի մարդու հետ զրույցի ընթացքում  ծնվեց այդ գաղափարը ու սկսեցի գրել ՛՛Ֆեյսբուքը Երեկը՛՛ չգիտեմ որքանով է այն հաջողված, բայց պետք է փաստեմ, որ արձագանքներ կան որտեղ գերակշռում են դրականները, բայց ինչպես բոլոր նախաձեռնություններում, այս խորագիրը նույնպես ունի բացասական արձագանքները:Ես  դրանցից ոչ թե նեղվում եմ, այլ ուրախանում եմ, որ հետևում են ու արձագանքում են՝ թեկուզ բացասական:

 -5 ֆեյսբուքցի, ում գրառումներին սպասում ու հետևում ես:

-Դժվար կլինի առանձնացնել 5 հոգու ու երևի թե չառանձնացնեմ, որպեսզի 6-րդին չվիրավորեմ՝ նրան հնգյակում չընդգրկելու համար:



 -5 բան որ քեզ դուր է գալիս ֆեյսբուքում:

-Շփումը, նորությունների հասանելիությունը, Նորությունների տարածման արագությունը, Արտահայտվելու հնարավորությունը ու նոր ծանոթությունները:

-Եթե ֆեյսբուքի կառավարման վահանակը Ցուկերբերգը մեկ օրով քեզ հանձներ, ի՞նչ կփոխեյիր ֆեյսբուքում։ Թվիր սպասվող 5 կարևորագույն փոփոխություն։

-Այ սա իհարկե, երևի թե երազանք է բոլրո ֆեյսբուքցիների համար: Շատ բան կա փոխելու: Վերջերս լուրեր տարածվեցին, որ ՖԲ-ն կդառնա վճարովի ափսոս, որ դրանք կեղծ էին:
1.ՖԲ-ն կդարձնեմ վճարովի, որը կօգնի ավելի բարձր որակի հասցնել այն:
2.Իրենց բիսեդկեն Ֆեյսբուքի հետ շփոթաց մարդկանծ կարգելափակեի:
3.Կփորձեի ընդհանուր համակարգ ստեղծել, որով հնարավոր կլիներ օգնել հիվանդ երեխաներին:
4.Ստեփանակերտը կնշեի որպես Արցախի ազատ հանրապետության Մայրաքաղաք, այլ ոչ թե կներկայացնեի որպես Ադրբեջանի մի մաս:
5.Արցախի տարածքները կներկայացնեի հայկական անուններով:

 -Կախվածություն ունես Ֆեյսբուքից:

Լինեմ կարճ ու ասեմ ՈՉ…Փորձել եմ գիտեմ:Ճ

-Հետևելով քո պատին, տեսնում ենք որ դու ՖԱՖ-ի ակտիվ անդամ ես, մի փոքր խոսիր դրա մասին:

ՖԱՖ-ը հիմնադրվել է 2007 թվականին և 7 տարի է ինչ ազգային հավաքականի կողքին է, ես ՖԱՖ-ում եմ 2 տարի, խեկավար խորհրդի անդամ եմ : ՖԱՖ-ում տիրում է Հայրենասիրական ոգի ու շատ երիտասարդներ ՖԱՖ-ում ազգային երգեր երգելով ոգևորում են մեր հավքականին և մղում են նրան դեպի նոր հաղթանակներ:

-Ինչպես ես վերաբերվում ֆուտբոլի աղջիկ երկրպագուհիներին:

-ՖԱՖ-ի գաղափարներից մեկը այն է, որ մեր գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նույնպես պետք է դաշտում երկրպագեն մեր հավաքականին: Սկզբում դա դժվար էր, բայց յուրքանչյուր մարդ ով ֆուտբոլի հետ կապ ունի կփաստի, որ ՖԱՖ-ին հաջողվեց այդ կարծրատիպը կոտրել ու ես հպարտությամբ նշում եմ, որ մեր մոտ մեր քույրերը կարող են հանգիստ գալ ու դիտել ֆուտբոլ՝ չվախենալով այն բանից, որ մեկը կարող է իրենց վիրավորել:

-Չես կարծում, որ աղջիկների համար ֆուտբոլին հետևելը պարզապես տղաներին դուր գալու միջոց է :

-Էլի պետք է խոսեմ ՖԱՖ-ից ու ասեմ, որ մեր մեծ ընտանիքում ամուսնություններ էլ են գրանցվել: Աղջիկը ստեղծվել է, որ դուր գա տղային: Տղան՝ աղջկան: Այնպես,որ դա բանական եմ համարում:Ճ

-Դու քեզ խելացի համարո՞ւմ ես:

-Եթե ես ինձ համարեմ խելացի ուրեմն ամբողջ աշխարհը ինձ կարող է համարել տհաս: Բայց կասեմ այսպես անխելք չեմ:Ճ

-Ի՞նչ գործ ունես Ինչ, որտեղ, երբ խաղում

-Գործերիցս մեկը լավ ընկերներ ունենալն է, երկրորդը՝ նոր բաներ  սովորելը:

-Էդգար, что в черном ящике ?

-Дайте минуту на размышление :)

-Հաճա՞խ ես ֆեյսբուքից դուրս հանդիպում այստեղի ընկերներիդ:

-Գրեթե ամեն օր, երբ քայլում եմ քաղաքում:ՖԲ ընկերներիս դուրսը հանդիպելը դարձել է իմ սիրելի հոբբիներից մեկը:

-Երբևէ ջնջվել ես ֆեյսբուքից ու պատկերացնում ես քո կյանքն առանց ֆեյսբուքի:

-Այո, ջնջվել եմ: Այո, պատկերացնում եմ: Ոչ չեմ պատկերացնում: Պատկերացնում եմ, որովհետև մարդը ամեն ինչին էլ հարմարվում է: Չեմ պատկերացնում, որովհետև շատերը իմ հետ կապ են հաստատում հենց ՖԲ-ի միջոցով:

-Ինչպե՞ս ես վերաբերվում ֆեյքերին:

-Նետրալ, ինձ չեն խանգարում:

-Ֆեյք ունես:

-Ունեմ, բայց շատ վաղուց չեմ այցելել նրան:

-Ի՞նչ կապ ունի քո հետ այն սևամորթ ֆեյքը, որը բոլորիս գրում է Hi dear:

-Ինքը ինձ միշտ գումար է առաջարկում ու երբեմն շատ էլ գեղեցիկ է լինում: Մի օր բռնելու եմ ամուսնանամ ու վերջ տամ ամուրի կյանքիս:

 -Երբ դրսում անձրև կամ ձյուն է գալիս հե՞շտ ես զսպում մեջդ ցանկությունդ այդ մասին մի ռոմանտիկ բան գրելու:

-ՖԲ գրանցվելուց հետո առաջին ձյանն ու առաջին անձրևին ռոմանտիկ կերպով արձագանքել եմ: Ինքս ռոմանտիկ եմ էությամբ ու եթե հիմա էլ անձրև գա գուցե և մի պահ դադարեմ հարցերին պատասխանել, մտքերս կհանձնեմ թղթին ու եթե հավես լինի կգրեմ ՖԲ-ում:

 -Ինչ թեմաներով ստասուներն են քեզ նյարդայնացնում:

-Հիմնականում այն ստատուսները որտեղ ոչ հումոր կա, ոչ ասելիք ոչ էլ գաղափար: Գրել են գրելու համար:
- Առհասարակ ինչպե՞ս ես վերաբերվում վիրտուալ սիրուն:

-Հիմա կյանքն է վիրտուալ դարձել: Աղջիկ են տեսնում ՉԵն մոտենում, հետը չեն խոսում ու ՖԲ ստատուսի միջոցով են փնտրում նրան: Սերը պետք է լինի հպումով ոչ թե ստեղնաշարով:

 -Ի՞նչ դեր է խաղում Անի Զախարյանը քո կյանքում:
-՛՛Ֆեյսբուքը երեկի՛՛ համար մեկ պարբերություն է երբեմն ապահովում, դրանից ավելին ինքը ի վիճակի էլ չի, որ անի:

 -Եվ վերջապես վերջին հարցը, որին ակնկալում ենք, որ անկեղծ պատասխան։ Ո՞վ է սպանել Քենեդուն։

-Մարդկությունը ով չընդունեց Մարդուն:Ճ

-Ի՞նչ հարց կուղղես մեր խորագրի հաջորդ հյուրին

-Որն է նրա  ամենասիրած Ֆիլմը, որը նկարահանվել է Բոլիվուդում,,,

Հ.Գ. Էդգար Խաչատրյանի գրառումները՝ այստեղFacebook-յան էջի հղումը՝այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել