Եռյակը դատապարտված է քանդվելու ու ոչ թե նրա համար եմ ասում, որ դեմ եմ Եռյակին, կամ էլ դեմ էի Քառյակին (ո՜նց էլ չլինի, ՀՀԿ-ից ավելի դեմ չեմ), պարզապես կառույցը չափազանց անբնական ու հակասական է, իսկ դրա երեք բաղկացուցիչ ուժերի ամբիցիաները, պոտենցիալն ու գաղափարախոսությունը պարզապես չեն կարող մի ինչ որ պահի չբախվել միմյանց։

Ընդհանրապես, այս հանրահավաքները անվանել Եռյակի հանրահավաքներ մի քիչ ծիծաղելու է։ Իրականում սա ԲՀԿ-ի հանրահավաքներ են, որոնց ժամանակ տրիբունից խոսում են նաև Ժառանգության ու ՀԱԿ-ի ներկայացուցիչները։ Այս երկու ուժերը ինչ-ինչ պատճառներով սպառել են իրենց քաղաքական կապիտալը, ֆինանսականն էլ մեծ հաշվով ու հիմա կամա թե ակամա վեր են ածված ԲՀԿ-ի արբանյակաների։ Ու եթե Ժառանգության դեպքում դա կարելի է վերապահումով ասել, ապա ՀԱԿ-ը լրիվ ընկել է ԲՀԿ-ի ֆինանսական ու էլեկտորատային ասեղի կախվածության տակ։

Սակայն ինչն է հետաքրքրիր՝ վերածվելով ԲՀԿ-ի ֆիլիալի, ՀԱԿ-ը ամենևին էլ չի չափավորել իր ամբիցիաները, ոչ էլ չափավորել ա իր հռետորաբանությունը, ինչը չի կարող չբերի նրան, որ մի օր ԲՀԿ-ն ՀԱԿ-ի ականջները կուլիսների հետևում, կամ էլ հրապարակավ քաշքշի, թե բա էս շատ չե՞ք ոգևորվել, բայց քանի որ պրոցեսսը արդեն սկսվել է ու դժվար թե կեսից կանգնեցնեն, ՀԱԿ-ը միևնույն է շարունակելու է։ Շարունակելու է, որովհետև իրենց համար շանս են տեսնում ու երկրորդշունչ են ուզում, շարունակվելու է, որովհետև ՀԱԿ-ը մեծ հաշվեվ այլ ասելիք չունի, քան ավազակապետություն-հանցավոր իշխանություն-ռեժիմ ու այլ բաներ, որոնք մեզ հրամցնում են իրենց մաշված պլաստինկայից վերջին տարիների ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել