Երբ Երեւանի Պետական Համալսարանում՝ Մայր Բուհում, համապատասխան առարկայի դասախօսը չարախնդօրէն արձանագրում է, որ Հայկական հարցը ՓԱԿՈՒԵԼ Է Լոզանում, իսկ բոլոր հայկական հողերի միաւորումը պարզապէս ՄԻՖ է, պետութիւնը աւելի ուժեղ հարուած է ստանում, այն էլ՝ թիկունքից, քան երբ ինչ-որ մի անբարոյականի պետականօրէն հերոսացնում է մէկ այլ անբարոյականի տղայի:
Իսկ հայերիս ԿՈՒԼ ԳՆԱՑՈՂ տեսակին խորհուրդ կը տամ կարդալ Նժդեհ՝ գոնէ սկզբի համար՝
«Ցեղահոգ Հա՛յն է ցեղակրօնը, որ յայտարարեց. «Լոզա՞նը - ո՛չ, երբե՛ք»: Նա՛, որ զայրոյթով մերժում է աշխարհի անիրաւութեան դատակնիքը իր ցեղի ճակատագրի մասին: Լոզանում եւ Լոզանից յետոյ անասելիօրէն վիրաւորուած, զարնուած անարգանքի փոշիների մէջ, իր խորքի մէջ ապտակուած, ցնցուած հայ հոգու ծնունդն է Ցեղակրօնութիւնը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել