Արցախը Հայաստանի անբաժանելի մի մասն է , որը հետագայում հույս ունեմ իրավական ձևակերպումներով հանդերձ վերակմիավորվի որպես ՀՀ մի մարզ: 
Բայց դիվանագիտական հարաբերություններից ելնելով եթե վաղը ՀՀ իշխանությունները ճանաչեն Արցախի անկախությունը, որը շատերի կողմից այսօր խոսակցության առիթ է հանդիսացել քանիսն էլ գալու եվ կանգնելու ՀՀ նախագահի կողքը եվ իրենց զորակցությունը հայտնելով չմեղադրեն նրան: 
Նույնը օրեր առաջ երբ դեռ ՀՀ նախագահը իր դիրքորոշումը չէր հայտնել շատերը քննադատում էին ՀՀ նախագահին , թե ինչու չէ նա կոշտ հայտարարություն հնչեցնում Հունգարիայի եվ ադրբեջանի հանդեպ,,, եվ ահա եկավ ժամը արտահայտվեց, իսկ դրա հետ նույն մարդկանց կողմից հնչեցվեց իրարամերժ դատապարտող կարծիքը, թե ինչու կոշտ գտնվեց: 
Հայեր ջան դուք գոնե հասկանում եք ինչ եք ուզում, թե կարևորը մեղադրելն է սկզբունքի վրա ենք ամրացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել