Ֆեյսբուքում տարբեր օգտտերեր կան՝ ակտիվ, պասիվ, քաղաքականացված, գեղեցիկ, նորաձև, ոչ էդքան գեղեցիկ և այլն։ Սակայն ֆեյսբուքում կա նաև անկրկնելի մի հատ շերտ, որտեղ հավաքվել են ամենաքյառթու, ամենաանգրագետ, ամենհակահիգիենիկ ու անհեթհեթ տեսքի այնպիսի օգտատերեր, որոնց համեմատ օդնոկլասսնիկի դեմքերը փառք են։ Ներկայացնենք 10 ամենաաքյառթու ու հականսանիտարական օգտատերերին, որոնք գրանցվել են ֆեյսբուքում։

1. LkTi Karich (Լկտի Կարիճ)

Չգիտեմ, թե այս բնության թյուրիմացությունը իր ինչով ա հպարտանում, բայց մարդը իրան համարում ա կարիճ, էն էլ լկտի կարիճ։ Հանդիսանում ա ֆոտոշոփի սկսնակ գուրու ու կոչ ա անում իրա բալեսՍՍ-ին, որ պաչի իրեն՝ վաղօրոք հուշելով թե որտեղ։ Հուսով եմ, որ այս պստիկ լկտի կարիճը մեծանալով գոնե էլեգանտ կարիճ դառնա։ Լկտին լավ բան չի։

  

2. Lktina Original (Լկտինա Օրիգինալ)

Մեր անկրկնելի շքերթի հաջորդ մասնակիցը ևս համարում է իրեն լկտի ու քանի որ զուտ լկտի լինելը դեռ քիչ է՝ իրքորոշել է իրեն, որպես Օրիգինալ։ Ենթադրում եմ, որ օրիգինալն այստեղ ոչ թե յուրահատկության իմաստով է ասվում, այլ այն, որ հենց նա է լկտիության սկիզբը՝ բնօրինակը։ Ֆալշ լկտիներից չի էլի։
Ինչպես և շատ այլ մոդերն լկտիներ, Լկտինա Օրիգինալը զարմանալի անտաղանդություն է դրսևորել՝ ֆոտոշոփով աշխատելիս, ինչպես նաև կարելի է նկատել, որ իր կոլլեգա այլ լկտիների պես, կարծես թե դժբախ պատահարում է հայտնվել վարսավիրանոցում, կամ էլ ենթարկվել է գազազած պոլի շորերի հարձակման, որոնցից մեկը հանգրվանել է նրա գլխին։

... ու որ ամենաահավորն է, ինքը ռեպ էլ ունի... 

3. Shengavitci Simpo (Շենգավիթցի սիմպո)

Այո, շենգավիթցի սիմպոները բացի սահմռկեցուցիչ պրիչոսկեքից, առանձնանում են նաև խորաթափանց հայացքով Կասկադի պատերին նայելու ունակությամբ։

4. Симпонааа Аа (Սիմպոնաաա Աա)

Ինքը էնքան սիմպո ա, որ իրա անունը՝ անուն չի, բացականչություն ա...

... մարդ, ով իր քավրում դնում ա սենց նկար՝ հավանաբար ուզենալով ցույց տալ, որ ինքը բացի սիմպոյից, նաև ինչ որ բանի պետք ա (ճիշտն ասած, դատելով նկարից՝ էդքան էլ տպավորիչ փաստարկ չի)...

Մի խոսքով, գնահատեք մեր սիմպոյին՝ в красных туфельках...

5. Simpo Malchik (Սիմպո Մալչիկ)

Սիմպո՞... լավ, ենթադրենք... բայց մալչի՞կ։ Էս մալչիկը որ էն բանից անի դռան դեմը, հետո դուռը չես կարանա բացել...

Չնայած, ինչպես ասում էր Օստապ Բենդերը. «Кто скажет, что это девочка, пусть первым брост в меня камень»:))))

6. Sevona Charkaxci (Սևոնա Չարբաքս(խ)ցի)

Չարբախսկիե մուժիկի նաստոլկը սուռովի, որ ձմեռը պիվի տեղը շամպայն են բեսեդկեքում խմում։ Սա գուսառ էլ կլինի։

7. Masivci Vahag (Մասիվցի Վահագ)

Իսկ դու կարո՞ղ ես հայացքի ուժով վեբ կամերադ փչացնել։ Ինքը կարա... համենյան դեպս իրա պրոֆիլու սա առաջին ու վերջին նկարն ա՝ արված վեբ կամեռայով։


8. Abona Areshci (Աբոնա Արեշցի)

Ինչպես իրեն հարգող իսկսկան քյարթ, Աբոն երբեք ճժանդակ բայերը առանձին չի գրում, ունի պպզած նկարներ, արևային ակնոցներ ու չափալախող հայացք։

9. Bololobololo Dajanik (Բոլոլոբոլոլո Դաջ(ժ)անիկ)

Երկար մտորում էին, թե ինչ է բոլոլոբոլոլո ասվածը... տենց էլ չհասկացա։ Բայց դաժանի՞կ... առաջին հայացքից՝ այո...

Բայց երբ ես տեսա նրա ամեադաժան նկարը, ես հասկացա, որ անվան մեջ սխալ կա...

... դաժանիկ չէ, այսուհետ Շալունիշկա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել