Սուշին համարվում է նրբախորտիկ և գնալով ավելի ու ավելի լայն տարածում է ստանում, սակայն սուշիի օգտագործումը կարող է առողջական լուրջ խնդիրների հանգեցնել։  

Մի չինացի տղամարդ շատ էր սիրում սաշիմի, սակայն նրա սերն այս կերակրատեսակի նկատմամբ ոչ մի լավ բանի չհանգեցրեց։  Տղամարդը դիմեց բժշկի՝ գանագատվելով ստամոքսի ցավից ու մաշկային քորից։ Տղամարդը սարսափած էր, երբ սկանավորում անցնելուց հետո իմացավ, որ երիզորդ տեսակի որդերը տարածվել էին իր ողջ օրգանիզմով մեկ։ Պատճառը սաշիմիի՝ հում ձկան չարաշահումն էր։  

One mans love of sashimi nearly killed him after it led to his body becoming riddled with tapeworm

Բժիշկները կարծում են, որ սաշիմին պատրաստված է եղել աղտոտված մթերքից։ Տղամարդը բուժման կուրս անցավ Չինաստանի արևելքում տեղակայված հիվանդանոցներից մեկում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հում կամ կիսաեփ ձկան օգտագործումը կարող է մի շարք պարազիտային վարակների պատճառ հանդիսանալ։  

The Chinese man had seen his doctor complaining of stomach ache and itchy skin. Scans revealed his entire body had been infected with tapeworm parasites after eating too much sashimi - raw slices of fish

Երիզորդների վարակները առաջանում են «diphyllobothrium»-ի թրթուրներն ուտելու պատճառով։ Այդ թրթուրները հանդիպում են քաղցրահամ ջրերի ձկների (օրինակ՝ սաղմոնի) մեջ, թեպետ մարինացված ու ծխեցված ձկները ևս կարող են ճիճվակրության պատճառ դառնալ։ Հում ձկան օգտագործման պատճառով ճիճվակրություն ստանալու դեպքերն աճել են ինչպես աղքատ, այնպես էլ համեմատաբար զարգացած երկրներում։

Research has shown that eating raw or undercooked fish can lead to a variety of parasitic infections

«Canadian Family Physician» ամսագրում հրատարակված հետազոտության մեջ նշված է, որ դրան նպաստում է սուշիի և սաշիմիի լայն տարածումը, սակայն հում ձկով պատրաստվող այլ հայտնի կերակրատեսակները՝ հում ձկան աղ դրած կամ մարինացված ֆիլեները, հում սաղմոնը և չևիչեն նույնպես կարող են ճիճվակրության պատճառ դառնալ։ Չինացի բժիշկ Յինը հայտնել է, որ երիզորդի որդերով աղտոտված հում մթերքի օգտագործումը կարող է ի վերջո ցիստիզերկոզի պատճառ դառնալ, երբ հասուն որդերը մուտք գործեն մարդու արյան մեջ։ Այս տեսակի վարակը վտանգ է սպառնում մարդու կյանքին և կարող է մահվան հանգեցնել, եթե այն ախտահարի ուղեղը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել