Եթե դու կարծում ես, որ մի ծառ տնկլեը, կամ մի բակում շաբաթօրյակ անելը, մի տատիկին տրանսպորտում տեղը զիջելը, մի շանը կերակրելը, մի գիրք կարդալը և նվիրելը, մի հեքիաթ պատմելը, մի ժպիտ պարգևելը, մի փողոց ճիշտ անցնելը, մի մանկատանը երեխաների համար միջոցառում կազմակերպելը, մի հոգու մի պար սովորեսնելը, մեկի համար մի երգ երգելը, մի խնդրի մասին խոսել և լուծում առաջարկելը, մի ծաղիկ ջրելը, մի դրոշ ծածանելը, մի սար բարձրանալը, մի օգտակար ֆիլմի դիտում կազմակերպելը, մի մրցույթ անցկացնելը, մի մարդու ճանաչելը, մի վայր կամ երևույթ քո և մյուսների համար բացահայտելը, մի քայլ անելը գործ չի, ուրեմն դու ոչ մի մեծ փոփոխության էլ չես հասնի:

Եթե դու կարծում ես, որ մեծ փոփոխությունների համար մեծ հնարավորություններ են պետք, ու սպասում ես, թե երբ պիտի ունենաս այդ հնարավորությունները կամ հնարավորությունների ունենալը քո համար նպատակ ես դարձնում, ապա էլի ոչ մի փոփոխության չես հասնի:

Առավելագույնը վայելես ուրիշների կերտած փոփոխությունները:

Սկսիր առաջին փոքրիկ քայլից: Ինքդ կերտիր քո միջավայրը: Դարձիր այն փոփոխությունը, որը որ ուզում ես իրականացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել