Շրջանառության հարկի իջեցումը 3,5 տոկոսից մինչև 1 տոկոսի նշանակում է հարկային բեռի 3,5 անգամ թեթևացում: Այսինքն առևտրականները իրենց շրջանառությունը կարող են 3,5 անգամ ավելի ցույց տալ և շարունակել վճարել նույն հարկը կամ 2 անգամ ավելի ցույց տալով, վճարել ավելի քիչ, քանի 3,5 տոկոսի դեպքում ներկայացվող շրջանառության ժամանակ: Ստացվում է` առնվազն մինչև 3,5 անգամ ավելի շրջանառություն ցույց տալու պարագայում տոնավաճառների առևտրականների համար հարկային բեռ չի ավելանում: Իրականության մեջ նրանք իրենց իրական շրջանառությունն այդ չափով չեն էլ բացահայտի, ինչը նշանակում է, որ նրանք այս փոփոխության դեպքում զգալիորեն ավելի քիչ հարկ են վճարելու` անգամ իրենց ստվերը 2-3 անգամ բացահայտելուց հետո:

Հետևաբար, որևէ խնդիր մատակարարից ապրանքի փաստաթուղթ պահանջելու և մինչև 2-3 անգամ ավելի ցույց տալու շրջանառություն ցույց տալու առումով նրանք չունեն: Այդ դեպքում, ինչու՞ դա չեն անում: Որովհետև չեն ցանկանում և վերջ: Ցանկության բացակայությունը երբ հիմնավորումներ չկան, ոչ այլ ինչ է, քան սուբյեկտիվ մոտեցում, ավելի պարզ ասած` չկամություն կամ կապրիզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել