Այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկCosmo.am-ը գրում է․

Տղամարդիկ բարձր են գնահատում փողկապ կապելու հմտությունը: Եթե դու դեռևս չես տիրապետում այդ արվեստին, մենք կօգնենք քեզ` քայլ առ քայլ ներկայացնելով դասական կապ ստանալու ձևը:

1. Անցկացրու փողկապը նրա վզով և լայն ծայրը թող ավելի երկար:

2. Լայն ծայրը խաչիր նեղ ծայրի հետ:

3. Այժմ, փաթաթիր լայն ծայրը նեղ ծայրի վրայով:

4. Անցկացրու լայն ծայրը վզի ու փողկապի միջև առաջացած անցքով:

5. Այնուհետև լայն ծայրը մտցրու փողկապի վրա առաջացած անցքով:

6. Քաշիր լայն ծայրը ցած և ձգիր կապը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել