Նոր մի հոդված կարդացի, որում ՄՀՀ-ի աշխատակիցներից մեկը, ի թիվս այլ բաների ասել է, որ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալրը վերանվանվել է «Ծիծերնակաբերդի մարզահամերգային համալիր»։

Չգիտեմ որ լուսավոր մտքի ուղեղում ա նման ապուշ մտահաղացում ծագել, բայց չհամարձակվեք նման ստորություն անել։ Կարեն Դեմիրճյանը էն պատմական կերպարն ա, ով ավելի շատ բան արած ունի էս երկրի ու հատկապես էս քաղաքի համար, քան էն բանկա-բութուլկեքի 99 տոկոսը, ում անուններով փողոցներ ու շենքեր եք անվանում։ Դե իսկ ՄՀՀ-ի հարցում կարելի է ասել, որ Դեմիրճյանի նշանակությունը մենաշնորհային ա։

Այնպես որ, բերեք թարգեք այդ անհասկանալի դրդապատճառներով պարբերաբար ծագող անվանափոխությունների մոլուցքու ու ձեր գլխից դուրս բաներ մի արեք։ Ծիծեռնակաբերդի Մարզահամերգային համալիր... լավա ա անունը չեք դրել «Կիևյան մոստի մոտի մեծ շենք»։ Ծիծեռնակաբերդի տեղն էլ գիտենք, դերն էլ գիտենք ու անգամ եթե Կարեն Դեմիրճյանի անունը հանելու պահն էլ չլիներ, ի՞նչ ա նշանակում հայ ժողովրդի ամենամեծ սուգը խորհրդանշող Ծիծեռնակաբերդի անունով Մարզահամերգային համալիր կոչելը, որի հիմնական գործառույթը մարդկանց ուրախություն ու հաճելի ժամանց ապահովող միջոցառումների անցկացման վայր լինելն է։ Դուք հո ծալապակաս չե՞ք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել