83 տարի: Շշմելու ա, շատ-շատ ա է։

Մեր ժողովուրդը դարձել է գանգատաբեր: Չի կարելի այսքան փնովել, շատ լավ բաներ էլ են կատարվում:

Կինո ավելի դժվարությամբ եմ մտել։ Այն ժամանակ ռեժիսորները չէին վստահում հայ դերասաններին, միշտ Մոսկվայից ռուս դերասաններ էին հրավիրում։

Աստծուց մի բան եմ խնդրում՝ հոգիս չառած միտքս չառնի։

Պետք է միշտ լսել հոգու կանչը` ինչը թելադրում, ուզում է…

Ձեն եմ տալիս՝ ոչ ոք չի պատասխանում։ Ոչ Խորիկը կա, ոչ Ֆրունզը, ոչ մեկը չկա. ձեն ձենի տված` գնացին։ Մեկ-մեկ նրանց ձայներն ականջովս են ընկնում, ուրախացած վեր եմ թռչում. լռություն է։ Գիտե՞ք` սոսկալի բան է, երբ միտքդ ու սիրտդ ուրիշ տեղ են, դու` ուրիշ:

Մենք՝ հայերս, դարեր ի վեր ապրել ենք այստեղ, այս հողի վրա, և կապրենք այստեղ հավերժ։ Ոչնչացնել հայերին անհնար է։

Դերասանի կյանքը շատ հարուստ կյանք է, պարզվում է:

Արվեստը ճաշակ է, ճաշակ: Կա ճաշակ՝ արվեստ կա:

Լացկան եմ. ամեն չնչին բանից վիրավորվում, լացում եմ. առանց պատճառի էլ եմ լացում…

Համը հանում եմ արդեն. էսքան ապրելն ո՞ւմ է պետք։ Հոգնել, հոգնեցրել եմ, ամեն ինչ իր ժամանակն ունի, չէ՞: Մահն էլ պիտի ժամանակին գա, չի գալիս:

Փոքր ազգը պետք է ինքն իրեն գովի, ինքն իրեն բարձրացնի անընդհատ: Փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա, ամեն ինչ անի, որ լինի, ծնվի այդ մարդը: Օգնեք:

Հոգիս չառած, միտքս չառնես, Աստված: Դրա մասին եմ մտածում, որ միտքս տեղում լինի, բեռ չդառնամ որևէ մեկի համար, ցավ չդառնամ…

Հանդիպում Սոս Սարգսյանի հետ

Բաներ կան, որ չեմ կարողանում ինձ ներել. բաներ, որոնք պիտի չարվեին, կամ որոնք պիտի արվեին…

Մարդն ուզի-չուզի, կյանքում սխալներ է անում: Հետո շուռ է գալիս, ասում` ինչի՞ արեցի այդ բանը, տառապում, տանջվում է: Չես կարողանում մոռանալ քո արած սխալը, ուտում ես քեզ…բայց ինչո՞ւ: Ամենավատ մարդն իր վատ արարքը չի կարող մոռանալ, չտառապել: Չի կարող:

Պետք է ապրել երկու բանի համար՝ պետք լինելու և գործելու:

Իմ մեջ չափազանց շատ է հայությունը՝ ինչո՞ւ պիտի գնայի ռուսական բեմում ռուսների համար խաղայի:


Իսկապես կարոտում եմ հողը, բնությունը, գյուղացու աշխատանքը։

Արցախը Ձեզ համար տարածք է, մեզ համար՝ սուրբ հայրենիք։

Դերասանը պետք է դառնա իրեն վստահված բացասական կերպարի փաստաբանը։

Գիտեմ, որ պետք եմ իմ ազգին, այս ազգի մեծերից մեկն էլ ես եմ, փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա, ամեն ինչ անի, որ նման մարդիկ ունենա:

Մեծ մարդիկ, որ շատ լինեն նրանց արժեքը կկորի։

Մարդն այն տեսակ արարած է, որն անվերջ վատ արարքներ է գործում և չի էլ կարող չտառապել դրանց համար...

«Գիքոր»֊ի Համբոն հոգու գործ էր, ես դա ապրեցի։

Մեր` Համազգային թատրոնի համար ոչ մի նշանակություն չունի, թե ում ինչ պաշտոն տվեցին. լրիվ ուրիշ կյանք է այնտեղ:

Կյանքում մարդիկ ամեն կերպ թաքցնում են իրենց էությունը, իսկ թատրոնը միշտ բացահայտում է դա։

Սիրո ազդեցության տակ ինչեր էինք անում, աշխարհը մեր ոտքի տակ էր, դա մեզ ուժ էր տալիս:

Թատրոնն ապրում է, շնչում, թատրոնը հավիտենական է, և նրա ասելիքն էլ հսկայական նշանակություն ունի հասարակության համար:



Վարպետի պատգամներից բոլորի՛ս

Մեղքը սրա-նրա վրա բարդելով ջվալը չի կարվում: Ազգովի կդառնանք մեղադրող, պահանջող, վատաբանող, ճառ ասող…Ճա՛ռ ասող… Մեր զանգգն ո՞վ է կախելու…
Մեր խոսքը մտածմունքից ծնենք, մեր կողմնորոշումը՝ տանջահար մեր պետությու նից : Խելոք մի մարդ ասել է՝ քաղաքականությունը հնարավորության արվեստ է: Թեթևամտորեն չկապկենք սրան-նրան, ուրիշ է մեր ճակատագիրը, այլ են մեր լուծելիք խնդիրները, ծանր է մեր խաչը…Հեշտ ենք կորցնում, դժվար ենք ետ բերում տանուլ տվածը…
Կողքից նայողը կասի՝ հայերը արդեն քանի դար պատրանքներով են ապրում: Պատճառն այն է, որ հաճախ ենք ուրիշի ձեռքին խաղալիք եղել: Մի հինավուրց ժողովուրդ, փորձված, ծեծված մի ժողովուրդ ժամանակն է, որ իր եղած բարեմասնություններին գումարի իմաստություն:
Մեր վիճակը դեռ չի հասել գիտակցության մեր խորքերը: …Մեր ապագան բզկտված, չարչրկված այս փոքրիկ հողակտորն է, մեր միակ հույսն է, խնայե՛նք: Խնայենք ինքներս մեզ, խնայենք մերկացած ջղերով այս ժողովրդին… Մտավորականի համար չի կարող լինել՝ ,,վերևի-ներքևի,, կողմ: Հայրենիքն ամբողջական հասկացողություն է:
Իրարհասկացողությա՛ն ճամփան բռնենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել