Հետաքրքիր է, Արամ Մանուկյանը գիտի՞ այն հայհոյանքի իմաստը, որն իրեն թույլ է տվել երեկվա հանրահավաքին։ Գիտի՞ արդյոք, որ «Տիրոջ մեր» եզրույթը մտցրել են բոլշևիկները՝ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, երբ բացի իմպերիալիզմից ու կապիտալիզմից, պայքարում էին նաև «ազգերի օպիումի»՝ կրոնի դեմ ու այդ կեղտոտ հայհոյանքը վերաբերվում էր ոչ թե ինչ որ վերացական մեկի վերացական մորը, այլ տիրոջ՝ այսինքն քրիստոնյաների համար տեր Աստծու՝ Քրիստորսի, մորը՝ Մարիամին։ Այսինքն, հասկանո՞ւմ է արդյոք Արամ Մանուկյանը, որ ինքը երեկ տրիբունից կանգնած հրապարակային սրբապղծություն է իրեն թույլ տվել։ Չեմ կարծում...

Բայց Արամ Մանուկյանը հաստատ հասկանում է, որ նման բան իրեն ոչ մի մարդ ու առավել ևս քաղաքական գործիչ չի կարող թույլ տալ, բայց ինքը թույլ է տալիս։ Սա ևս մատնացույց է անում այն իրողությունը, որ իրականում ՀՀՇ-ն՝ ինչ վերնագիր էլ վրան դնի, մնալու է նույն մութ և պիղծ քաղաքական ուժը, որից էլ բխել ու բխում են մեր քաղաքական-հասարակական կյանքի ամենամութ ու ամենակեղտոտ կողմերը։ Գիտե՞ք ինչն է զավեշտալին, որ ասենք նույն Արամ Մանուկյանին ու ՀԱԿ-ի այլ Լևոնի վկաներին հարցնես, երեք մետրանոց ճառերով կբացարեն, թե ինչու է վատն ու անքաղաքակիրթ պարոն Շմայսը, բայց նույն ՀԱԿ-ը թույլ է տալիս, որ իր կարկառուն գործիչներից մեկը տրիբունայի վրայից տա՝ անցնի Շմայսին, մինչդեռ նույն ՀՀԿ-ն, որը բնավ էլ ոչ մեկի աչքի լույսը չէ, երբեք Շմայսին նման հարթակներում խոսք չի տվել ու թույլ էլ չի տվել ինչ որ մեկին, որ կանգնի ու անձնական, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնի հակառակորդ ճամբարի հասցեին։ Իսկ ՀԱԿ-ը դա անում է հիմա ու անում էր 2008-ին։

Այնպես որ, ՀԱԿ-ում ոչինչ էլ չի փոխել ո՛չ ամբիցիաների, ո՛չ էլ քաղաքական կուլտուրայի առումով։ Արամ Մանուկյանի մոտ էլ չի փոխվել։ Միակ բանը, որ փոխվել է 2007-2008-ի համեմատ, էդ ՀԱԿ-ականներին հավատացողների ու ՀԱԿ-ականներից զզվողների թիվն է ու ինչպես բոլորս կարող ենք տեսնել, այդ թիվը հօգուտ ՀԱԿ-ի չի փոխվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել