Միջազգային կառույցների աչքերի փոշեպատում...

Երեկ Սուրիկ խաչատրյանը դարձավ Սյունիքի մարզպետ: Սյունեցիները փաստորեն «Ետ բերեք Ս. Խաչատրյանին» արտահայտությունը 0398 կարճ համարին անխնա ուղարկել էին: Իրականում ասվում էր, որ կա 60.000 ստորագրություն, թող 40.000 ը կեղծ լինեն՝ 20.000 տակը մնում է: Չե՞մ կարծում, որ պետք է 20.000 ստորագրություն լիներ, բայց կա, եթե կա ուրեմն բողոքն անտեղին է: Ստորագրել եք՝ վայելեք:

Անի Զախարյանը ասել է, որ այս անգամ ընդիմադիր գործընթացին, այն է եռյակի հանդիպումներին չի խառնվի, բայց ոնց հասկացա դաբրոն տվել ա: Նենց, որ դուխով կարաք շարունակեք քաղաքային հանդիպումները, բայց ես էլի եմ կրկնում, մարդիկ ասում են այս ամենը կարևոր է, բայց առաջնորդները իրենց համար տունը նստել են ու շարքային կուսակցականներն են իրենց ապոկալիպտիկ թեզերով այստեղ այնտեղ գնում: Այդպես չի լինում կարևոր պահերին առաջնորդը պետք է լինի: Առաջնորդ- Առաջից գնացո, ոչ թե տանը նստող:

Արցախում Տրանսպորտի գինը թանկացել է: Հույս ունեմ, որ Արցախում նույնպես հաղթանակ կտանի ժողովուրդը ու 70 դրամը կպահպանվի: Երևանի պայքարի օրինակը կա, ոչինչ փոխել պետք չէ ուղղակի նույն ոգով ու եռանդով պայքար ու 70 դրամանոց տրանսպորտը կշարունակի գործել:

Երեկ էս մեր հարևանները մեր ռազմագերուն ետ վերադարձրեցին ու աշխարհին ցույց տվեցին իրենց «բարեսրտությունը», բայց այս ամենը թատրոն է, որպեսզի Կարենի դին չհանձնեն մեզ ու Կարենի մահվան իրական պատճառները չբացահայտվեն, կամ էլ այնքան ուշ կհանձնեն, որ այլևս ոչինչ հասկանալ հնարավոր չի լինի: Փոշեպատում են միջազգային կառույցների աչքեր, ձեռի հետ էլ նավթադոլար են բաժանում սրան ու նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել