Այսօրվա նման հիշողությանս մեջ դրոշմված է` 2011թ-ի նոյեմբերի 25-ը, Ազատության հրապարակում ՀԱԿ հերթական հանրահավաքն էր, ցուրտ ու մռայլ մի օր, երբ Թումանյանի արձանի բազրիքին նստած դողում էի ցրտից և ուշադիր լսում Տեր-Պետրոսյանին:
Լույսերը անջատվեցին, շատ խաղաղ էր Ազատության հրապարակը, քամու շունչը ուժգին էր բավականին, իսկ մարդիկ կարծես փաթաթվել էին իրար` հրապարկը դարձելով միասնական մի մարմին, իսկ Տեր-Պետրոսյանը իր ճառն էր կարդում ...հանկարծ այդ ամենը տրաքեց. անբացատրելի ու անսպասելի բան էր տեղի ունենում հրապարակում....գիտակցությունս կարծես կանգ առավ, ամբողջ մարմինս սարսուռով պատվեց. «Քաղաքական վերլուծությունն» էր հնչում .. .
Անցան օրեր . . . ամենօրյա տանջալից օրեր, երբ անհանգստությունն ու կասկածը հոշոտում էր ներաշխարհս, կռիվներն ու վեճերը անսպառ էին դրձել ու այդպես ինքս ինձ համոզելով ու հանգստացնելով երեք տարի:
2014 թվական սեպտեմբերի 25, Աբովյանի հանրահավաք:
Նույն զգացումներն էին, ինչ երեք տարի առաջ էր, բայց արդեն ուրախությամբ ու հպարտությամբ շաղախված . . .
Հ.Գ. Հայաստանի փրկության համար արժի անգամ մեռնել, իսկ այդ դեպքում` իմ անձնական «մեղմ ասած» հակակրանքը էլ ում շունն է !
Տեր-Պետրոսյանը իրական հանճար է ու ես այս կյանքում իմ երեխաներին ու թոռներին այնքա~~~ն բան ունեմ պատմելու ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել