Աբովյանի հանրահավաքը համաժողովրդական շարժման վստահ մեկնարկ էր: Այսորվանից իշխանության և ընդդիմության բաժանարար գիծը հստակ է:

Ընդդիմությունը՝ ժողովրդական ուժերն այլևս հրապարակում են: Նրանք մերժում են իշխող վարչակարգի ապօրինություններն ու սահմանադրական փոփոխությունների միջոցով նրանց վերարտադրման փորձը: Իսկ իշխանությունը՝ հակաժողովրդական ուժերը հրապարակից դուրս գտնվող ուժերն են, որոնք ուղղակի կամ անուղղակի համաձայնություն են տալիս սահմանադրական հանցավոր փոփոխության ծրարգրին, ինչպես նաև ամենօրյա թալանին և մարդասպան լիսկաներին մարզպետ նշանակելուն:

Այսօրվանից սկսած յուրաքանչյուր իր և իր երեխաների ապագայով մտահոգված, սերժսարգսյանական գաղջը մերժող, իրավական Հայասատանի մասին երազող ՀՀ քաղաքացու պարտքն է լինել հրապարակում:

Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում է որոշվելու Հայաստանի ապագան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել