Փաստորեն Հայաստանում ընդդիմադիր լինելը աստիճանաբար դառնում է հավասար կամ հոգեկան հիվանդ, կամ էլ մաղձ թափող 5-րդ շարասյուն լինելուն։ Բացատրեմ ինչու. արդեն մի քանի տարի է, ինչ հայակական մամուլում ու հատկապես ընդդիմադիր մամուլում պարբերաբար քննադատում են մեր իշխանություններին՝ միջազգային քարոզչությունում Ադրբեջանից հետ մնալու համար։ «Դե մի բան դուք էլ արեք էլի», - ամեն անգամ կարդում ենք ընդդիմադիր ու «այլընտրանքային» ռեսուրսներում ամեն անգամ, երբ Ալիևի խավիարային դիվանագիտության հերթական դրսևորման ու ձեռքբերմանն ենք առնչվում։ 
Այսինքն, եթե այդ լուրերից հետո սկսում ես քննադսատել մեր իշխանություններին՝ բավարարը չանելու ու «մի բան էլ դուք անեիք»-ների մեջ, նշանակում է, որ համարում ես, որ իրականում Ադրբեջանը ճիշտ բան է անում՝ միջոցներ տրամադրելով իր քարոզչությունը միջազգային ասպարեզում առաջ տանելու համար։ Նորմալ է, լրիվ հասկանալի է ու ես էլ եմ համաձայն, որ տեղեկատվության դարաշրջանում չի կարելի աչքաթող անել այդ ուղղությունը։
Բայց ես ազնիվ խոսք արդեն նյարդայնանում եմ մեր ընդդիմադիրների անհետևողականությունից, որովհետև չեմ կարծում, որ գործ ունենք բթամտության հետ։ Վերցնենք վերջին օրինակը. երեկ մեծ աղմուկ բարձրացավ նրա շուրջ, որ New York Times պարբերականում հրապարակվել է Սերժ Սարգսյանի հոդվածը՝ հայոց ցեղասպանության մասին։ Առաջին ռեակցիան ընդդիմադիրների ու ընդդիմադիր ռեսուրսների այն էր, որ սկսեցին մաղձոտ բաներ գրել, որ դա իրականում Սարգսյանը չի գրել, այլ նրա ճառերը գրողը և այլն, իսկ այսօր Սիվիլնեթը իրա մոմենտով թույն բացահայտում ա արել ու պարզել ա, որ հոդվածը հրապարակվել է ոչ թե բուն New York Times-ում, այլ International New York Times-ում ու այն էլ որպես վճարով գովազդ։ Սակայն ամենաշատը ցնցում ա սիվիլնեթի վերջին հարցադրումը. «Թե որքան գումար է վճարվել Հայաստանի պետական բյուջեից New York Times-ի գովազդային էջը զբաղեցնելու համար, պարզել չհաջողվեց»...
Պարոնայք, կկողմնորոշվե՞ք վերջիվերջո. հիմա Ադրբեջանը լա՞վ ա անում, որ գումարներ է ծախսում իր քարոզչությունն իրականացնելու համար։ Եթե այո, ապա մենք էլ ենք լավ անում ու սա լրիվ արդարացված քայլ է մեր կողմից։ Եթե մենք վատ ենք անում, ապա ինչո՞ւ էինք անընդհատ հարայ-հուրույ անում, թե «Ինչո՞ւ դուք էլ չեք անում»՝ ամեն անգամ, երբ Ադրբեջանն է անում։
Չի կարելի լինել այդքան անհետևողական ու անսկզբունքային։ Որոշել եք ընդդիմություն խաղալ՝ խաղացեք, բայց գոնե մի մոռացեք, թե ինչեր եք արել կամ ասել դրանից առաջ, որ հետո նման հիմար երկիմաստությունների առջև չկանգնեք, եր նյարդերն էլ չուտեք։ Ձեզ պես կեղծ ընդդիմություն խաղացողների երեսից էս ազգը էլ ոչ մի ընդդիմության չի հավատալու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել