Նախագահի հայտարարությունները տարի առ տարի դառնում են ավելի կոշտ, ու դա հիանալի է, քանի որ փորձը ցույց տվեց անհնար է քաղաքակիրթ կերպով պայքարել մի ուժի հետ, որը քեզ վրա անվերջ ցեխ է շպրտում։ Տվյալ ձևը ամենաընդունելին է թրքական պետությունների հետ շփման մեջ, քանի որ միայն համարժեք պատասխան ստանալով է հնարավոր գազազած շանը ստիպել լռել։

Մենք այն աստիճան քաղակիրթ ենք.. Մենք այնքան դելիկատ ենք, որ... Տո գրողի ծոցը։ Ալիևի հայտարարությունները կտրտում են մասերի ու տարածում աշխարհով մեկ որպես գործող մեսիջներ, իսկ մեր «քաղաքակրթությունը» մնում է պատմության փոշոտ պահարաններում։ Էրդողը մեռավ հայերին թուրքերից ցածր հռչակելով, իսկ մենք խոսում ենք մինչև հիմա նախապայմաններից խուսափելու մասին։ Իրենց համար կա մեկ նախապայման, որ հայերը ընդունեն իրենց գերակայությունը կամ մահանան։ Դժվար է դիվանագիտական լեզվով մարդկանց բան հասկացնել, երբ նա փայտը առած հարվածում է գլխիդ։ Մեր փայտը ձեզնից կարճ չլինի։ Մեր փայտի հզորությունը նախկինում զգացել եք, զգացել եք 1918-ին, 1992-ին, 1994-ին ու ապագայում նույնկերպ կզգաք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել