Մի փորձեկ ձուկ բռնել մարդկանց հաշվին...

Երեկ ԱՄՆ-ում Գրողի ծոցի վիզա ստացան թուրքական երկու պետությունների նախագահները և իրենց փասա փուսով գնացին գրողի ծոցը: Հայերը ընդունեցին հզոր ելույթը ու ամեն մեկս մեր կողմից մի մի հատ վիզա էլ ուղարկեցինք Էրդողանին ու ГЕЙдари փոքր տղա Ալիևին: Դե որոշ մարդուկներ էլ սկսեցին քսմրտվել Ադրբեջանին ու Թուրքիային, որպեսզի Ալիևն ու Էրդողանը մի մի հատ հրավերի վիզա էլ իրանց ուղարկեն գրողի ծոցից:

Այսօր սկսվում է քառյակենց մարզային հանդիպումները ու սրա միակ նպատակը հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին շատ մարդ հավաքելն է: Մի կողմից ծրագիրը լավն է, բայց այստեղ է, որ գալիս է բայցը: Մարդկանց մեջ կարծիք են ստեղծում, որ Հոկտեմբերի 10-ը կարևոր օր է պետք է ներկա լինի ողջ հայությունը, բայց դեռ հստակեցված չի առաջնորդները կլինե՞ն, թե չէ՞: Այսինքն կարևոր օրը որտեղ պետք է եռյակի ասելով լինեն բոլորը պրն. Ծառուկյանը, պրն. Տեր-Պետրոսյանը ու պրն. Հովհաննիսյանը կարող է չլինե՞ն, բա էլ ժողովրդին ինչո՞ւ եք կանչում:

Նոր շրջանառության հարկի օրենքի դեմ ժողովուրդը ոտքի է ելել: Քաղաքացին՝ շահառուն, օգտվելով իր իրավունքից անհամաձայնություն է հայտնում այդ օրենքին ու խորհուրդ կտամ քաղաքական միավորներին չմիջամտել այդ հարցերին, որովհետև փորձը ցույց է տվել, որ քաղաքացին ինքն իր հարցերը ավելի լավ է կարգավորում, քան այն դեպքում, երբ «փրկչի» դերում հանդես են գալիս քաղաքական միավորները:

Երեկ կրկին լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիները իրենց դիրքերը առաջ են բերել ու այդ ամենը այնպես էր ներկայացվում, որ մարդկանց մոտ տպավորություն կարող է ստեղծվել, թե մեր դիրքերի հաշվին է եղել նրանց առաջխաղացումը: Հայաստանում մարդիկ կան, որոնք սպասում են, որ մերոնք մի դիրք կորցնեն, որպեսզի իրանք ուրախանան ու իրանց անիմաստ վերլուծություններով հանդես գան: Հավատացնում եմ ձեզ դուք այդպես սպասելով էլ կկնքեք ձեր մահկանացուն:Հիմա վերադառնանք դիրքերը առաջ բերելուն: Որեմն մենք էս մեր Ոխերիմ «բարեկամների» հետ ունենք նետրալ տարածքներ ու չճշտված տարածքային հարցեր: Հիմա էս մեր հարևանները նետրալ տարածքների հաշվին մի 20 մետր առաջ են իրանց դիրքերի խրամատները փորել ու դա չի նշանակում, որ իրանք մեր դիրքերի հաշվին են ինչ-որ բան արել:Այսքանից հետո լուրջ դեմքի արտահայտությամբ ինչ-որ բան գրելը ու դա որպես Հայաստանի պարտություն ներկայացնելը՝ մարդկանց մեջ պանիկա քցելու միջոց է, որը դասվում է ստորությունների շարքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել