Որքանո՞վ է հիմա ժամանակակից Հայ ընտանիքը տարբերվում օտարազգի ընտանիքներից և որոշ մարդիք ի՞նչ են հասկանում ժամանակակից ընտանիք ասելով:

Ներկայումս Հայաստանում ժամանակակից Հայ ընտանիքներ քիչ կան, մարդիք փոխել են իրենց իդեալները արդիականության վերաբերյալ, ժամանակակից ընտանիք հասկացությունը նրանք մի կերպ են հասկանում միայն՝ նմանել օտար ազգերին:
Այսինքն ժամանակակից լինելու համար ուրանալ ամեն տեսակի ազգայինը և նմանվել օտարին:

Տգիտությունը մարդկանց մեջ այնաստիճան է արմատավորվել, որ նրանք կարծում են ժամանակակից ապրելակերպի մեջ Հայկականը տեղ չունի, սա թերև թերի ուսման, ոչ կայուն դաստիրակության բացակույությունն է:
եթե Հայ մարդն ուզում է ապրել այնպես՝ ինչպես ժամանակակից նորմալ ազգերը, ապա դեպի դուրս նայելու փոխարեն պիտի զարգացնի իրենը ՝հայկականը:
Ազգային տարազը դեն նետելու փախարեն կարող է նրան ժամանակակից տեսք տալ, մեր ազգային տարազը աշխարհում ամենաշքեղներից է և նրա արդիական մոդելը բավականին գեղեցիկ կլինի, եթե ոչ շքեզ:
Երեխայի օրօրոցի մոտ արտասահմանյանի փոխարեն պիտի հնչեցնի Հայկական երգեր:
Երեխային դաստրիակելու լավ ուղու վրա դնելու համար, օրինակ բերել ոչ թե Բիլ Գեյթսին այլ՝ Շառլ Ազնավուրին, առաջին հայացքից սա անմտություն է թվում, բայց հետաքրքրվելով Շառլ Ազնավուրով երեխան ավելի շատ Հայկականի հետ կշփվի:

Ժամանակակից Հայ լինելու համար պարտադիր չէ մոռանալ Կոմիտասին ու անգիր իմանալ Շակրիայի բոլոր երգերը:

Ժամանակաից Հայ լինելու համար պարտադիր չէ մոռանալ Մհեր Մկրտչյանին ու տարվել Բրետ Թիտով՝ իհարկե լավ է, որ մարդ ցանկացած ոլորտում ցանկացած բան գիտի, բայց միայն այն դեպքում, երբ հիանալի գիտի իր ազգայինը:

Ինձ ներեն բոլոր անգլոսիրահարնենրը բայց ժամանակակից լինելու համար պարտադիիր է <<ԾՆՈՒՆԴՏ ՇՆՈՐՀԱՎՈՐ>>.. ի փոխարեն ասել <<happy birthday>> ՝ իհարկե ես սիրում եմ օտար լեզուների իացությունն ու դրանց գործածումը ըստ պահանջի, եթե դա ցուցամոլություն չէ:

Ժամանակակից Հայ կարելի է լինելով նաև <<shopping>> ի փախարեն ուղղակի գնումների գնացող մարդը:

...........ու այսպես երկար , շա՜տ երկար կարող եմ համալրել այս ամոթը..................

ԿՀԱՍԿԱՆԱՆ ՈՉ ԲՈԼՈՐԸ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել