Ունիկալ մարդիկ են, բայց ռուսասերները: Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումից հետո քիչ էր մնում ֆիդայական շարժում ձեւավորեին ընդդեմ իսլամիստների: Հիմա, երբ էդ ցնդածներին ամերիկյան ուժերը էն բանից են անում ռուսասերների մարդասիրությունը բացվել է, սկսել են քլնգել ամերիկացիներին, նրանց գործողությունների մեջ ուրիշ ենթատեքստեր են փնտրում: Բան չունեմ ասելու, բնականաբար ԱՄՆ որպես լուրջ գերտերություն իսլամիստներին ռմբակոծելու իր հեռահար հաշիվներն ունի: Հիմա չեմ հասկանում, վատ է՞, որ ԱՄՆ-ի գործողությունների հաշվին սատկացվում են նրանք, որոնք քանդել են հայկական եկեղեցին: Ու ընդհանրապես հետաքրքիր ա լսել նաեւ կրեմլին մոտ կանգնած աղբյուրների կարծիքը՝ սրբազան պուտինը, կամ սրբազանի ենթականերից մեկը պատրաստվում են եկեղեցին պայթացնելու վերաբերյալ դատապարտող հայտարարությամբ հանդես գալ, թե լռությունը համաձայնության նշան է ?

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել