Մի անգամ անապատում երկու ընկեր վիճում են և մեկը մյուսին ապտակ է հասցնում: Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով, ավազի վրա գրում է. «Այսօր իմ ամենալավ ընկերն ինձ ապտակեց»:
Շարունակում են ճանապարհը, գտնում մի օազիս և որոշում լողալ: Նա, ով ապտակ էր հասցրել, փրկում է ընկերոջը խեղդվելուց: Երբ փրկված ընկերն ուշքի է գալիս, գրում է քարի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»: 
Նա, ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցնում է.
- Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրա գրեցիր, իսկ հիմա քարի վրա: Ինչո՞ւ:
Ընկերը պատասխանում է.
- Երբ մեզ նեղացնում են, պետք է ավազի վրա գրենք, որ քամին քշի, տանի Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա գրենք, որ ոչ մի քամի չկարողանա ջնջել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել