Այլևս պարզ է. որ Հայաստանի ազգային հավաքականի երեք առաջատարները չեն լինի առաջիկա խաղերին: Այսօր արդեն բազմաթիվ ֆուտբոլասերներ, ինչու էր նաև ֆուտբոլային մեկնաբաններ հղում անելով այս փաստին կատարյալ ֆիասկո են կանխատեսում Սերբիայի հետ ԵԱ ընտրական խաղին և Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: Ցավոք, նման կարծիք արտահայտողների դեմ բավականին քիչ են հակափաստարկները: Ակնհայտ է Հենոյի, Յուրայի և Արասի գերառավելությունը... և, դժբախտաբար տեղի ունեցավ այն, ինչից հայ ֆուտբոլասերը ամենշատն էր վախենում. նրանք երեքով դուրս մնացին և մի տեսակ մեր երազանքներն էլ հոդս ցնդեցին: 
Այս ամենին գլխավոր հակափաստարկը կարող էր լինել այն, որ մենք ունենայինք տարբեր դիրքերում բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք առաջատար եռյակի բացակայության պայմաններում հնարավորություն ունենային դրսևորել իրենց: Սակայն, ովքեր նման ներուժ ունեն, կամ չեն խաղում իրենց թիմերում կամ իրենց հնարավորություններից շատ ցածր են հանդես գալիս: Խոսքը նախևառաջ վերաբերում է Գևորգ Ղազարյանին և Կառլեն Մկրտչյանին: Առաջինը նույնիսկ չի ընդգրկվել հունական Օլիմպիակոսի չեմպիոնների լիգայի հայտացուցակում, և երբ հետադարձ հայացքով վերլուծում ես Լատվիայի հավաքականի հետ ընկերական խաղում նրա վրիպումները, հասկանում ես իրական պատճառները: Իսկ Կառլենի դեպքը, իրոք արտառոց էր... նա բավականին որակյալ խաղ էր ցուցադրում "Անժի"-ում և մեծ էր հավանականությունը, որ Օդիլ Ահմեդովի փոխարեն հենց նա պետք է լիներ հենակետայինի դիրքում մեր հայրենակից Սերգեյ Գալիցկու թիմի` Կրասնոդարի տրանսֆերային հիմնական նպատակներից մեկը: Սակայն դա տեղի չունեցավ և նորից վերադարձ ի շրջանս յուր` Դոնեցկի Մետալուրգ, այս անգամ առանց խաղային պրակտիկայի: 
Ես ինձ չեմ համարում ֆուտբոլի մեծ գիտակ, բայց ստեղծված իրավիճակում առավել նպատակահարմար է աստարեզ դուրս բերել էքսպերեմենտալ կազմ, որում ընդգրկելով մի քանի փորձառու ֆուտբոլիստներ ասենք Ռոման Բերեզովսկի, Ռոբերտ Արզումանյան, Մարկոս, Սարկիսով և նրանց կողքին անպայման խաղացնել Արտյոմ Սիմոնյանին, Արթուր Միրանյանին, ԲԿՄԱ-ից Համբարձումյանին, նրանց կարող են միանալ, Տարոն Ոսկանյանը, Հարոյանը, Հովհաններս Համբարձումյանը, գուցե թե, նաև Ռումյան Հովսեփյանը: Կարծում եմ այս կազմին կարող է միանալ նաև Էդգար Մանուչարյանը: Նրանց ճիշտ տրամադրելու, ֆունկցիոնալ և տակտիկական տեսանկյունից ճիշտ հրահանգավերլու պարագայում և, նաև մի քիչ էլ ֆարտի գործոնին ապավինելով կարելի է Սերբիայի հետ խաղում դրական արդյունք ակնկալել: Մյուս դեպքերում նորից կգլորվենք Քարամյան եղբայրների "ժամանակաշրջան":

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել