«Ըntreq Paycar Apagan» БХК...

Ահա այս գրությունը և նկարը երեկ բավականին տխուր օրը զվարճալի դարձրեցին: Իհարկե ես չեմ կարող ասել սա գրելիս ինչ են մտածել, բայց, որ իրենց կամքից անկախ սաղս ուրախացանք ու մի քիչ էլ կատակեցինք դա փաստ է: Չգիտեմ դուք ոնց, բայց եթե այս գրությամբ մի մեծ պոստեր կախեն ամսի 10-ի միտինգին ես հաստատ գնալու եմ, որ նկարեմ:

Տոնավաճառները երեկ վերածվել էին լքված տարածքների ու միայն քամին էր, որ խաղում էր նրա պատերի ներքո: Նոր օրենքը ստիպել էր, որ մարդիկ դուրս գան փողոց ու գրավեն Ծովից Ծով Հայաստանի տիրակալի անունը կրող փողոցը: Այո, օրենքները ստեղծվում են որպեսզի բնականոն դարձնեն կյանքը, բայց այդ ամենը գրելուց առաջ պետք է լսել ժողովրդի ձայնը: Ոնց հասկանում եմ, եթե օրենքը չշտկվի ամենայն հավանականությամբ տոնավաճառոի պատերի ներքո իր խաղը կշարունակի երիտասարդ ու կայտառ քամին:

Երեկ 18+ կայքի հիմնադիրը 300.000 դրամով տուգանվեց: 18+ կայք անվանման տակ ինչ ուզում ես դիր մեկա այցելություններիդ թիվը շատ մեծ է լինելու, որովհետև ըստ Գուգլի Հայաստանից ամենաշատ փնտրվող բառը «Պոռնոն» ու դրան հարակից բառերն են: Հիմա 18+ կայքը փակվելուց կամ բացվլուց գլոբալ առումով ոչինչ չի փոխվելու: Եթե մենք պայքարում ենք պոռնոգրաֆիայի դեմ ուրեմն պետք է արգելափակենք բոլոր տեսակի պոռնոգրաֆիկ կայքերի հասանելիությունը Հայաստանում:

Եռյակը մեկնարկում է իր հանդիպումները Աբովյանից: ժամանակին «Թայդ» լվացող միջողների գովազդ կար որտեղ ասվում էր «Լվացքը ձեր համար դեռ տոն չէ՞», ապա մենք գալիս ենք ձեր մոտ:Դե եռյակի հանդիպումները յուրահատուկ լվացք են լինելու, մի խոսքով նրանք գալիս են ձեր Քաղաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել