1. Կարմիր ճակնդեղ

Սա օրգանիզմի համար 1 «մաքրողն» է: Առաջին հերթին այն պարունակում է ցելյուլոզա, ֆոսֆոր, պղինձ, С վիտամին և մի շարք օրգանական թթուներ, որոնք բարելավում են ուտելիքի «շարժը» և վերացնում աղիքների «վատ» կազմալուծված բակտերիաները: Երկրորդ. նրա բաղադրության մեջ է մտնում «բետաին» լիպոտրոպ նյութը, որը լյարդին օգնում է ավելի արդյունավետորեն ազատվել թունանյութերից: Իսկ երրորդ հերթին, ճակնդեղը ֆոլաթթվի (առաջանում են ավելի շատ նոր բջիջներ):
և որձաքարի (բարելավվում է մաշկի, մազերի և եղունգների որակը) օգնությամբ նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը:
 Օգտագործման ձևը. շոգեխաշված, կաղամբապուրում, աղցաններում,  արգանակների և հյութերի տեսքով:

 

2. Սպիտակակեղև կաղամբ

Այն պարունակում է մեծ քանակությամբ սննդային թելեր, որոնք օգնում են «կապել» ծանր մետաղները ու տոքսինները և դուրս հանել դրանք աղիքներից: Բացի այդ, կաղամբը հարուստ է օրգանական թթուներով, որոնք բարելավում են մարսողությունը և կարգավորում միկլոֆլորան մարսողական համակարգի օրգաններում: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Կաղամբում պարունակվում է հազվադեպ հանդիպող վիտամին U-ն: Այն «ոչնչացնում է» վնասակար քիմիական նյութերը, մասնակցում է վիտամինների սինթեզմանը և նույնիսկ փակում է խոցերը:
Օգտագործման ձևը. թարմ, թթու դրված, սոկի տեսքով:

 

3. Սխտոր

Մեկ պճեղ սխտորի մեջ պարունակվում է 400-ից ավելի օգտական բաղադրիչներ: Դրանք իջեցնում են արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը, մաքրում անոթները, ոչնչացնում ուղեղի քաղցկեղ առաջացնող բջիջները: Այդ բաղադրիչները վերացնում են դիֆտերիալ և տուբերկուլյոզային հանգույցը, ստամոքսի խոցի պատճառ հանդիսացող Helicobacter բակտերիան, ինչպես նաև «հանում են» ճիճուները և այլն:
Օգտագործման ձևը. թարմ, աղացած վիճակում:

 

4. Գլուխ սոխ


Սոխի հիմնական արժեք են հանդիսանում ֆիտոցիդները, որոնք պարունակվում են եթերային յուղերում: Այդ նյութերը ունակ են ընդհամենը մի քանի վայրկյանների ընթացքում ոչնչացնել բազմաթիվ բակտերիաներ և սնկեր: Բացի այդ, սոխը բարելավում է մարսողությունը, նպաստում սննդարար նյութերի յուրացմանը և ախորժակի առաջացմանը: Իսկ ծծմբի մեծ քանակությունը թույլ է տալիս արդյունավետորեն վնասազերծել և հեռացնել «վնասակար ամեն ինչ»:

Օգտագործման ձևը. թարմ, աղցաններում, սպիրտային թուրմի ձևով և որպես կոսմետիկ դիմակ (պզուկներից ազատվելու համար):

 

5. Ավոկադո

 

Ցավոք, այս «հարավային» մրգի օգտակար հատկությունների մասին քչերը գիտեն: Ավոկադոն պարունակում է «գլյուտատիոն» հրաշալի նյութը, որը արգելափակում է մոտ 40 տարբեր կոնցերոգեն քաղցկեղածին նյութեր` «բեռնաթափելով» լյարդը: Բացի այդ, այն կարգավորում է արյան մեջ խոլեստերինի քանակը, լավացնում է մարսողությունը, հյուսվածքներին մատակարարում թթվածին և այլ:
Օգտագործման ձևը. թարմ, չրի կամ յուղի տեսքով:

6. Լոռամրգի

 

Սա, թերևս, ամենահզոր «բնական» անտիբիոտիկներից և հակաբակտերիալ միջոցներից մեկն է, որն արդյունավետորեն մաքրում է միզապարկը և միզուղիների տրակտատը վնասակար բակտերիաներից: Պակաս կարևոր չէ նաև այն, որ լոռամրգին «պայքարում է» քաղցկեղածին բջիջների ձևավորման և զարգացման, ինչպես նաև տրոմբների և արյունատար անոթներում խցանումների առաջացման դեմ:
Օգտագործման ձևը. թարմ, հյութերի և պահածոյացված մուրաբայի տեսքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել