Ֆեյսբուքը սկսում է ավելի խիստ մեթոդներ կիրառել կեղծ like-երի և պրոֆիլների դեմ: Ֆեյսբուքի ղեկավարությունը ցանկանում է ավելի կատարելագործել Like-ի ֆունկցիոնալությունը և ջնջել բոլոր կեղծ Like-երը, որոնք գեներացվել են հատուկ ծրագրերի կամ կայքերի միջոցով: Կեղծ Like-եր ջնջելու գործընթացը կատարվելու է ավտոմատացված համակարգի կողմից: Կեղծ Like-երը խնդիրներ են առաջացնում ոչ միայն օգտատերերի համար, այլ նաև Ֆեյսբուքի ղեկավարների, քանի որ կեղծ պրոֆիլների քանակի պատճառով գովազդատուների քանակը կարող է նվազել: Ավելի վաղ Ֆեյսբուքի ղեկավարությունը հայտարարել էր, որ այդ սոցիալական կայքում գրանցված օգտատերերի 1.5%-ը կեղծ պրոֆիլներներ են: Թվում է, թե 1.5%-ը քիչ թիվ է, սակայն եթե հաշվի առնենք, որ Ֆեյսբուքում այժմ գրանցված են մոտ 1 միլիարդ օգտատերեր, ապա կստացվի, որ դրանցից 15 միլիոնը կեղծ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել