Եվրախորհուրդն (կամ Եվրոպայի խորհուրդ) ու Եվրոպական խորհուրդը հաճախ են միմյանց հետ շփոթում, ինչպես նաև՝ Յագլանդի ու Ռոմպոյի պաշտոնները: Հաճախ, խառնելով վերը նշված երկու կառույցները, նրանց պաշտոնները ներկայացվում են սխալ: Այսօր էլ մի նյութ կարդացի, որտեղ գրված էր «Եվրախորհրդի նախագահ Ռոմպոյ»: Ռոմպոյը Եվրոպական խորհրդի նախագահն է, իսկ Եվրախորհրդի ղեկավարը Յագլանդն է՝ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար: Եվրոպական խորհուրդը ԵՄ բարձրագույն քաղաքական մարմինն է՝ բաղկացած ԵՄ անդամ-երկրների պետության և կառավարության ղեկավարներից, իսկ Եվրախորհուրդը միջազգային կազմակերպություն է, հանդիսանում է անկախ կազմակերպություն, չի մտնում ԵՄ-ի մեջ, և որին անդամակցում է Հայաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել