Սեպտեմբերի 18-ին կառավարությունն Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի տարածքներում սակավաջրություն հայտարարեց: Սա նշանակում է, որ վերականգնվող էներգետիկայի աղբյուր հիդրոկայանները, որոնց մասին տարիներ շարունակ հոգում է հայրենի կառավարությունը, անզոր են բավարարել երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկը։

Ատոմակայանի նոր բլոկի շինարարությունն առայժմ (Ուկրաինայի դեպքերի հետևանքով նաև մոտակա տասնամյակում) մնում է ապագայի պայծառ երազանք։ Դե իսկ այլընտրանքային էներգիան (քամու, արևի և այլն) գիտական ֆանտաստիկայի ժանրից է։

Մնում է ամենաթանկ՝ ջերմային էներգիան։ Այստեղ էլ պարզվում է, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։ Երևանի ՋԷԿ-ի համեմատաբար էժան արտադրանքը գրեթե ամբողջությամբ ուղղվում է Իրան, իսկ Հրազդան 5-ը 350 ՄՎտ-ից պակաս հզորությամբ չի կարող աշխատել (բալը թանկ է)։ Նշենք որ պահանջարկի դեֆիցիտն այս պահին 100 ՄՎտ-ից էլ պակաս է։

Ասել է, թե դարձյալ մնում ենք հին ու բարի Հրազդանի ՋԷԿ-ի հույսին։ Խորհրդային էներգետիկայի երբեմնի հսկան այսօր էլ (արդեն 48 տարի) անտրտունջ ու անխափան աշխատում է՝ ապահովելով երկրի հուսալի էներգամատակարարումը տարվա բոլոր եղանակներին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել