Իրայելում մահացել է 87-ամյա Մայք Հարարին, ով իրայելական «Մոսսադ» դետախուզական ծառայության ամենահայտնի աշխատակիցներից է եղել և ղեկավարել բազմաթիվ գաղտնի օպերացիաներ՝ Իսրայելի սահմաններից դուրս:

Մասնավորապես, նա է ղեկավարել 1972 թվականին Մյունխենի օլիմպիադայի ժամանակ իսրայելցի մարզիկներին գերած, իսկ հետո սպանած պաղեստինացի գրոհայինների հետախուզության և լիկվիդացման օպերացին:

Նա նաև կարևոր դեր է ունեցել Ուգանդայի Էնտեբբե օդանավակայանում գերված մարդկանց ազատագրելու հատուկ գործողությունում՝ 1976 թվականին:

1998 թվականին նրան դատապարտեցին Նորվեգիայում՝ 1973 թվականին Լիլլեհամմերում սխալմամբ պաղեստինաց գրոհայինի հետ շփոթած մարոկկացի մատուցողի սպանության համար:

Փնտրելով «Սև սեպտեմբերը»

Հարիրին ղեկավարում էր «Աստվծո ցասում» գործողությունը, որի շրջանականերում «Մոսսադի» գործակալները մեկ տարի շարունակ փնտրում էին «Սև սեպտեմբեր» ահաբեկչական կազմակերպության անդամններին: Հենց այս ծայրահեղական խմբավորումն էր Մյունհենում սպանել Իսրայեի օլիմպիական հավաքականի երկու մարևզիկների՝ օդնավակայանում ահաբեկիչների և ոստիկանության միջև բռնկված փոխհրաձգության ժամանակ:

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը բարձր է գնահատել Հարիրիին, հայտտարարելով, որ նրա ազդեցությունը «Մոսսադում» զգացվում է մինչ օրս և կզգացվի դեռ երկար տարիներ: 

Մայք Հարիրին ծնվել է 1927 թվականին՝ Թել-Ավիվում ու անդամակցել է տարբեր ռազմականացված խմբավորումների, իսկ հետո տեղափոխվել է հետախուզություն: Լիիլիխամմերում սխալ մարդու սպանելուց հետո, նա հրաժարականի դիմում էր գրել, որը մերժել էր անձամբ այդ ժամանակ Իսրայելի վարչապետ Գոլդա Մեյերի կողմից ու Հարիրին շարունակել էր իր աշխատանքը՝ ղեկավարելով գաղտնի օպերացիաները, մինչև 1980 թվականին թոշակի անցնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել