Բրիտանացի միլիոնատեր Ֆրեդ Բեռնիի կինը լքել է ամուսնուն, երբ պարզել է, որ վերջինս գրեթե ողջ իր հարստությունը ծախսել է բբարեգործության վրա: 

Ֆրեդը մեծացել է աղքատ գյուղական ընտանիքում, որն անգամ ժամանակակից զուգարան չուներ: Նա սկսել է աշխատել 15 տարեկանից, իսկ 40 տարեկանում արդեն մի քանի հաջողակ ընկերություն ուներ, որոնք զբաղվում էին կադրեր գտնելով ու շինարարությամբ: 50 տարեկանում նա արդեն մուլտիմիլիոնատեր էր և իրենց կոմսության ամենահարուստ մարդկանցից մեկը:

Լրագրողների տվյալներով, միլիոնատերը երջանիկ էր իր ընտանեկան կյանքում և երեք երեխա ունի իր կնոջից, սակայն արդեն զառամյալ տարիքում նրանց տանը դժբախտություն եղավ. Ֆրեդի սիրելի տիկնոջ՝ Շիրլիի մոտ կրծքի քաղցկեղ ախտորոշեցին:

Սա որոշիչ ազդեցություն ունեցավ մագնատի վրա, ով վվաղուց զբաղվում էր նաևր բարեգործությամբ: Նա իր կարողության զգալի մասը հատկացրեց նրան, որպեսզի բժշկական մեքենաների ամբողջ շարասյուն գնի, որոնք շրջագայում էին Հյուսիսային Անգլիայի փոքրիկ գյուղերով ու անվճար և բարձրակարգ բուժօգնություն տրմադրում հիվանդ մարդկանց: Բժիշկների աշխատավարձը ֆրեդը վճարում էր իր գրպանից:

2012 թվականին Շիրլին կարողացավ հաղթահարել հիվանդությունը և Ֆրեդն այնքան երջանիկ էր, որ վաճարեց իր բիզնեսի մեծ մասը, հայտարարեց բիզնեսից հեռանալու և ամբողջությամբ բարեգործությանը նվիրվելու մասին: Սակայն նրա կինը չաջակցեց նրան իիր արդար մղման մեջ: Շիրլին ամուսնալուծվեց Ֆրեդի հետ, ում հետ ապրել էր իր կյանքի մեծ մասը:

«Ես հոգնել եմ այդ բարեգործությունից ու ծանր աշխատանքից: Ես չեմ ուզենում, որպեսզի մենք մեր ողջ ունեցվածքը տանք ուրիշներին: Մեզ պետք է նորմալ տուն, եկամուտ: Չէ՞ որ մենք երեք երեխա ունենք և ես ապահովություն եմ ուզում ընտանիքիս ու երեխաներիս համար», - ասել է մագնատի նախկին կինը՝ բացատրելով իր որոշումը:

Ֆրեդ Բերնին չխոչընդոտեց կնոջ որոշմանը և տրամադրեց նրան սահմանված միջոցները: Դրանից հետո նա տեղաոխվեց քաղցկեղի դեմ պայքարով զբաղվող իր բարեգործական հիմնադրամի գրասենյակի վերևում գտնվող փոքրիկ բնակարան և այժմ ապրում է իր ոչ այնքան մեծ թոշալի հաշվին ու վարչում է հին մեքենա: 

«Անգամ իմ կենսաթոշակային ֆոնդն է գնալու այդ հիմնադրամին, երբ ես մահանամ», - ասում է իսկապես հարուստ այս մարդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել