Իսպանացի քանդակագործ-նկարիչ Պեխակը դեռևս 2011 թ.-ից զբաղվում է տեսողական խաբկանք առաջացնող ուրվանկարների ստեղծմամբ։ Այս ամսվա սկզբներին Պեխակը ստեղծեց մի գեղեցիկ ուրվապատկեր՝ իր ստեղծագործությամբ նշանավորելով ֆրանսիացի լարանխաղաց Ֆիլիպ Պետիտի Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշտարակների միջով կատարած համարձակ «զբոսանքի» քառասունամյակը։ Մի ուրվապատկերին հաջորդեց մյուսը և այսպես ուրվապատկերների մի ամբողջական շարք ստեղծվեց։ Լուսանկարիչներ Պակո Էսթիվը և Սիլվիա Գինովարթը լուսանկարեցին Պեխակի ստեղծագործությունները և ընդգրկեցին դրանք մեկ ֆոտոշարքում։ Մենք առանձնացրել ենք ֆոտոշարքի առավել հաջողված լուսանկարները ու ներկայացնում ենք դրանք ստորև։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել