Այսօր Նյու-Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի գագաթաժողովը՝ նվիրված կլիմայի փոփոխության խնդիրներին:
Համաժողովին մասնակցելու են մի շարք երկրների առաջին դեմքեր, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
ՄԱԿ-ի կենտրոնակայան է մեկնել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանդիպման նպատակն է՝ երկրների միջև համաձայնություն ձեռք բերել՝ կլիմայի վերաբերյալ նոր համապարփակ պայմանագրի ստորագրման շուրջ:
Չնայած հանգամանքը, որ համաժողովին չեն մասնակցելու Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի. Ավստրալիայի ու Կանադայի առաջնորդները՝ լավատեսության բավարար հիմքեր չի ստեղծում:
Բոլորը հիշում են հնգամյա վաղեմության Կոպենհագենի համաժողովն, որն ավարտվեց անարդյունք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել