Կառավարության մոտ շուկաներում առևտրով զբաղվող մեր քաղաքացիները ցույց են անում ու շատ էլ լավ են անում:

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, համաձայն որի` առևտրականները պարտավոր են ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել համապատասխան մարմիններ: Սա կառավարության կողմից քայլ է, թե տեսեք` պայքարում ենք ստվերի դեմ: Բնականաբար, աչք փակելով իրենց գրպանի ստվերի վրա, կառավարությունը կուժն ու կուլան թափում է մի կերպ յոլա գնացող առևտրականների վրա:

Մի քանի օր է, ինչ առևտրականները սկսել են ամբողջությամբ գույքագրել իրենց տաղավարները, որպիսի չտուգանվեն:

Խնդիրը նրանում է, որ նրանք պետք է ներկայացնեն, թե որքան տեսակի և քանակի ապրանք ունեն իրենց բաժիններում, հետո օրական հաշվարկ անեն, թե որից քանի հատ են վաճառել, նաև ցույց տան, թե որքան են ձեռք բերել:

Ստացվում է, որ այդ մարդկանց մեծ մասը կարճ ժամանակահատվածում Շրջանառության հարկի դաշտից կտեղափոխի Ավելացված արժեքի հարկի դաշտ, որի հարկերի տոկոսները սննակցնող են այդ մարդկանց համար: Մեկ այլ խնդիր ևս կա. առևտրականներից շատերը ապրանքը ձեռք են բերում Թուրքիայից, իսկ մաքսազերծումը կատարվում է այն տրանսպորտային գործակալության կողմից, որը տեղափոխում է մեծ քանակությամբ բեռները և բոլորը միանգամից մաքսազերծում է:

Հ.Գ. Հովիկ ջան, ավելի լավ է չպայքարես ստվերի դեմ, քան սկսես պայքարդ ամենաստորին օղակներից: Պայքարելուց քո ու քո շրջապատի դեմ պիտի պայքարես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել