Կամ ԲՀԿ-ն կդադարի «այլընտրանք» լինել, կամ էլ ՀԱԿ-ը վերջնականապես կդառնա ՕԵԿ: Խոսքը ամսի 10-ին կայանալիք Եռյակի հանրահավաքի մասին է: Իրավիճակը պատային է ու մենակ երկու այլընտրանք ունի. կա՛մ ԲՀԿ-ն այլընտրանքային սիլիվիլիությունները թարգում ա ու իր քաղաքական պահանջների մեջ ներառում ա ընդդիմադիր կուսակցության հարիր կոչեր ու մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ և այդ կերպ դառնում ա ընդդիմադիր՝ դրանից բխող հետևանքներով, կամ էլ ԲՀԿ-ն դա չի անում, շարունակում ա անձնական կարծիքների ռազմավարությունը, ինչը ՀԱԿ-ին վերջաննականապես փչացնում ա ու դարձնում քաղաքական մարմնավաճառ, որովհետև միակ քիչ թե շատ հհոդաբաշխ արդարացում ՀԱԿ-իստներ մոտ էն էր, որ այո՛, մենք քլնգում էին ԲՀԿ-ին ու համարում ավազակապետության մաս, բայց հիմա բերեցինք ընդդիմադիր դաշտ, որպեսի դրա ռեսուրսներով, բայց մեր թեզերով դուրս գանք ռեժիմի դեմ:

Եթե ԲՀԿ-ն չանի դա, ապա ՀԱԿ-ը էլ ոչ մի բան իրավունք չունի ասել ՕԵԿ-ին, որովետև ՕԵԿ-ի արածքում գոնե իրոք կար հավանականություն էն բանի, որ կարող էին քաղաքացիական ավելի լուրջ բախումներ սկսվել, եթե ՕԵԿ-ը ու Արթուր Բաղդասարյանը չանցնեին Սերժի Կողմը, իսկ ՀԱԿ-ի հաճախորդացման մեջ ոչ մի նման մոտիվ չի նկատվում, ուղղակի փող էլ չունեին՝ գնացին պառկեցին ԲՀԿ-ի տակ, իսկ մնացածը արդեն դետալներ են ու միակ տարբերակը դա հերքելու՝ ԲՀԿ-ին «ՀԱԿ-ցնելու» մեջ ա, որն էլ նկարագրեցի ինչպես կարող է արտահայտվել, բայց խելքս չի կտրում, որ ԲՀԿ-ն համաձայնվի ՀԱԿ-ի շեսծյոռկի կարգավիճակի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել