Ադրիան Մյուրրեյը Լուիսվիլի ատամնաբուժական քոլեջի ուսանող է, սակայն նրա տարերքը լուսանկարչությունն է։  Նա երկու որդի ունի, որոնք էլ նրա լուսանկարների հիմնական հերոսներն են։ Ստորև ներկայացված է Ադրիանի հարցազրույցներից մեկը, ինչպես նաև նրա առավել հաջողված լուսանկարների շարքը։

Հատկապես ի՞նչն է Ձեզ մղում այսպիսի սքանչելի դիմանկարներ լուսանկարել՝ պատկերելով դրանցում Ձեր երեխաներին։

Ինչպես ցանկացած ծնող, ես նույնպես ցանկանում եմ լուսանկարներում հավերժացնել երեխաներիս մանկության ակնթարթները։ Ես երբեմն դրա համար օգտագործում եմ իմ բջջային հեռախոսը, երբեմն էլ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկս։

Ձեր որդու հետ կապված ի՞նչ հիշարժան պահ կա, որի մասին կուզեիք խոսել մեր հարցազրույցի ընթացքում։

Որոշ ժամանակ առաջ ես որդուս հետ այցելեցի եմ իմ ծննդավայր, որտեղ էլ անցկացրել եմ մանկությունս։ Նա ուսումնասիրում էր շրջակայքը ու խաղում եղնիկների, ոչխարների ու այլ կենդանիների հետ։ Պարզապես հրաշալի էր տեսնել, թե նա ինչպես է կերակրում եղնիկներից մեկին։ Նա շատ հեշտությամբ էր շփվում տեղի կենդանիների հետ և իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում։  

Ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը։

Անցյալ ձմեռ ես տեսա Ելենա Շումիլովայի լուսանկարները ու շատ հավանեցի դրանք։ Այդ ժամանակից ի վեր ես սկսեցի ավելի լրջորեն զբաղվել լուսանկարչությամբ։ Ես այնքան ոգեշնչվեցի նրա ստեղծագործություններով, որ թարմացրի լուսանկարչական պարագաներս ու սկսեցի աշխատել ֆոտոշարքի ստեղծման ուղղությամբ։ Ներկայումս ինքնին մանկությունն է ոգեշնչում ինձ։ Ես ցանկանում եմ իմ յուրաքանչյուր լուսանկարում պատկերել մանկության հրաշքը ու մանուկներին հատուկ անմեղությունը։

Լուսանկարչությունից բացի ի՞նչ հոբբի ունեք։

Ես խնամում եմ երկու փոքրիկ երեխաների, սովորում ատամնաբուժական քոլեջում և  զբաղվում լուսանկարչությամբ։ Այս ամենն այնքան ժամանակատար է, որ ինձ գրեթե ժամանակ չի մնում որևէ հոբբիով զբաղվելու համար։ Ես մեծ ոգևորությամբ սպասում եմ, թե երբ պետք է վերջապես ավարտեմ քոլեջը և կրկին ժամանակ ունենամ հեծանվարշավների, քայլարշավների ու ճանապարհորդությունների համար։ Մինչ այդ իմ հայացքը սևեռված է կա՛մ գրքի, կա՛մ լուսանկարչական ոսպնյակների վրա։  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել